Մահապատիժների թիվն աշխարհում աճել է. 2013-ին գրանցվել է 1.925 դեպք28 հոկտեմբերի 2014 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Business Insider-ը հրապարակել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցն ամենաշատ մահապատիժներն իրականացնող երկրների մասին: Ընդհանուր առմամբ, 2013-ին աշխարհի 22 երկրում 778 մարդ է մահապատժի ենթարկվել: Ըստ այդմ, անցած տարվա տվյալների ամփոփումով, առաջատար հնգյակում են Չինաստանը, Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն: Չինաստանի դեպքում մահապատիժների թիվը պետական գաղտնիք է համարվում: Դա անհնարին է դարձնում յուրաքանչյուր տարի մահապատժի ենթարկվող մարդկանց հստակ թիվը պարզելը, սակայն Amnesty International-ի զեկույցում նշվում է, որ «առկա տեղեկատվությունը թույլ է տալիս պնդել, որ Չինաստանում տարեկան իրականացվում է ավելի շատ մահապատիժ, քան մյուս բոլոր երկրներում»: Թիվը հավանաբար հաշվվում է հազարներով: Իրանը, Իրաքը և Սաուդյան Արաբիան (համապատասխանաբար` 369, 169 և 79 մահապատիժ) իրականացնում են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մահապատիժների 95%-ը: ԱՄՆ-ն «Մեծ ությակի» երկու երկրներից մեկն է՝ Ճապոնիայի հետ միասին, որը մահապատիժ է կիրառում: Նախորդ տարի այստեղ իրականացվել է 39 մահապատիժ, որի 41%-ը Տեխաս նահանգում: Չնայած նրան, որ աշխարհի 98 երկիր հրաժարվել է մահապատժից, 2012- 2013 ընթացքում դրնանց թիվն աճել է. 2013-ին աշխարհի 57 երկրում գրանցվել է մահապատժի 1.925 դեպք, իսկ 2012-ին` 1.722 դեպք 58 երկրում: 2003 թվականի աշնանը Հայաստանի Ազգային ժողովը հաստատել է Մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ կետը, որը նախատեսում է մահապատժի վերացում: Հայաստանի Հանրապետությունում մահապատիժներն արգելվել են 2003-ի աշնանը: 2001-ի հունվարի 25-ին ՀՀ-ն միացել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի` 1983 թվականի ապրիլի 28-ին Ստրասբուրգում ստորագրված թիվ 6 արձանագրությանը, որ ԱԺ-ն հաստատել է 2003-ի աշնանը: Դրա նպատակն է մասնակից պետությունների համար որպես պարտադիր կատարման ենթակա պարտավորություն հաստատել մահապատժի վերացման սկզբունքը: Այն պետությունը, որը միանում է արձանագրությանը, պարտավոր է իր օրենսդրությունից հանել մահապատիժը` որպես պատժատեսակ: Միաժամանակ, արձանագրությունը թույլատրում է մասնակից պետությանն իր օրենսդրությամբ նախատեսել մահապատիժ` պատերազմի ժամանակ կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի դեպքում կատարված գործողության համար: Նման դեպքերում մահապատիժ կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և դրա դրույթներին համապատասխան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |