Պոլսահայ լրագրող. Արցախում բոլոր զինվորները կամավոր են![]() PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ավարտից հետո ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է, որն ունի իր պետական ապարատը, բյուրոկրատիան, բանակը և տնտեսութունը: Այս մասին թուրքական T24 լրատվական կայքում հրապարակված հոդվածում գրել է պոլսահայ լրագրող Արիս Նալջըն` պատմելով` ինչպես է այցելել է Արցախ և ներկայացնելով տպավորությունները: «140.000 բնակչություն ունեցող հայկական փոքր պետությունը պատերազմի մշտական ռիսկի պատճառով 25.000 զինվոր ունի»,- գրում է նա` հավելելով, որ Լեռնային Ղարաբաղում բոլոր զինվորները կամավոր են: «Չնայած կա պարտադիր ծառայություն, մարդիկ կամավոր են գնում իրենց երկիրը պաշտպանելու»,- գրում է լրագրողն ու հիշեցնում հունիսի վերջին և օգոստոսի սկզբին սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին, որոնց ժամանակ տարեց մարդիկ՝ զենքը վերցնելով, գնացել էին առաջնագիծ: Նալջըի հարցին, թե պատերազմը սկսվելու դեպքում ինչ կանեք, նրանցից մեկը պատասխանել է. «Մենք չենք էլ պատերազմել: Մենք մեր տունն եք պաշտպանել: Նորից կպաշտպանենք, սա մեր տունն է և գնալու այլ տեղ չունենք», գրում է Emenihaber կայքը: Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |