Ուկրաինայի գլխավոր ազգայնական կուսակցություններից մեկը չի անցնում խորհրդարան28 հոկտեմբերի 2014 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի ԿԸՀ-ն շարունակում է ամփոփել հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների արդյունքները: Քվեաթերթիկների 85 տոկոսի հաշվարկի արդյունքում, Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններում առաջատարը «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն է, որի անդամներ են վարչապետ Արսենի Յացենյուկը, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը և խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը ընտրողների ձայների 22,03 տոկոսոսվ: Պյոտր Պորոշենկոյի դաշինքը հավաքում է 21,6 տոկոս, գրում է «Կորեսպոնդենտը»: Ըստ Ուկրաինայի ԿԸՀ տեղեկատվության, «Սամոպոմիչ» միավորումը հավաքում է 10,94 տոկոս, «Ընդդիմադիր դաշինքը»՝ 9,4 տոկոս, Օլեգ Լյաշկոյի ծայրահեղական կուսակցությունը՝ 7,47 տոկոս, «Բատկիվշչինան»՝ 5,71 տոկոս: Մյուս մասնակիցները չեն հաղթահարում 5 տոկոսի շեմը, այդ թվում նաև Օլեգ Տյագնիբոկի ծայրահեղ ազգայնական «Ազատություն» միավորումը, որը Կիևի Մայդանի առաջնորդներից մեկն էր: «Ընդդիմադիր դաշինքը», որը ստեղծվել է նախկին իշխող Ռեգիոնների կուսակցության հիման վրա, հայտարարել է Ուկրաինայի արևելքում զանգվածային զեղծարարության մասին հօգուտ հաղթած կուսակցությունների և մեծամասնական ընտրական շրջաններում իշխանամետ թեկնածուների: Ընդհանուր առմամբ, երկրի արևելքի 5 շրջաններում, ըստ միավորման, արդյունքները կեղծվել են «անամոթ մանիպուլացիաների, զանգվածային լցոնումների ու զեղծարարության միջոցով»: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ճանաչում է Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, չնայած, որ դրանք չեն ընդգրկել երկրի ամբողջ տարածքը: «Ընտրությունները կայացել են, թեև ոչ ամբողջ Ուկրաինայի տարածքում: Կարծում եմ, որ մենք կճանաչենք այդ ընտրությունները, քանի որ շատ կարևոր է, որ Ուկրաինայում վերջապես լինի իշխանություն, որը ոչ թե իրար դեմ կպայքարի, Ուկրաինան մեկ դեպի Արևմուտք, մեկ դեպի Արևելք դրդելով, այլ կլուծի երկրի առջև ծառացած խնդիրները»,-ասել է նա: Ընտրություններ չեն անցել Ղրիմում, ինչպես նաև Նովոռոսիայի աշխարհազորայինների կողմից վերահսկվող Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում: Ուստի Գերագույն ռադան կունենա 423 պատգամավոր, ոչ թե 450. միամանդատ շրջանների համար հատկացված տեղերը թափուր կմնան: Photo: RIA Novosti Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |