Հայաստանը բարելավել է ցուցանիշը Doing Business-ի վարկանիշում29 հոկտեմբերի 2014 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը հրապարակել է Doing Business-ի 12-րդ վարկանիշը, որն ընդգրկում է 189 երկիր ու տարածք: Հայաստանն ընդհանուր ցուցակում 45-րդն է՝ բարելավելով դիրքը 4 կետով նախորդ տարվա համեմատ: Բիզնեսի գրանցման պարզությամբ Հայաստանը 4-րդ տեղում է՝ բարելավելով դիրքը 1 կետով, շինարարության թույլտվություն ստանալու ցուցանիշով 81-րդն է (+ 1 հորիզոնական), էլցանցերին միանալու դյուրությամբ՝ 131-ն է (+ 1 հորիզոնական), միջազգային առևտրի հեշտության առումով՝ 110-ը (+14 հորիզոնական), հարկային վարչարարության որակով՝ 41-ը՝ (+32 հորիզոնական): Առանձին ցուցանիշներով Հայաստանն անկում է գրանցել՝ վարկերի տրամադրում` 36-ը (-6 հորիզոնական), մինորիտար ներդրողների պաշտպանվածություն՝ 49-ը (-1 հորիզոնական): Սեփականության գրանցման պարզությամբ Հայաստանը պահպանել է 7-րդ տեղն աշխարհում: Ըստ զեկույցի, բիզնեսի վարման ամենանպաստավոր պայմանները Սինգապուրում են, որին հաջորդում են Նոր Զելանդիան, Հոնկոնգը, Դանիան, Հարավային Կորեան, Նորվեգիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան: Գործարար միջավայրի բարելավման գործում ամենամեծ ատաջընթացն արձանագրել են Տաջիկստանը, Բենինը, Կոնգոն, Սենեգալը, Տրինիդադն ու Տոբակոն, Ադրբեջանը, Իռլանդիան ու ՄԱԷ-ն: Հետխորհրդային երկրներից առաջատար է Վրաստանը (15), ապա՝ Էստոնիան (17), Լատվիան (23), Լիտվան (24): Photo: World Bank Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |