Ղարաբաղում «հրկիզումների» մասին պնդումներն ուղղված են իրավիճակի սրմանը հակամարտության գոտում16 հունիսի 2006 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդումներն այն մասին, թե իբր հրկիզումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքների սահմանամերձ բնակավայրերում, ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրմանը եւ կողմերի փոխադարձ անվստահության խորացմանը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխարտգործնախարար Մասիս Մաիլյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, միաժամանակ ադրբեջանական իշխանությունները փորձում են միջազգային հանրության ուշադրությունը շեղել ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների ոչնչացման իրողությունից, ինչի վկայությունն է, մասնավորապես, հայկական խաչքարերի ոչնչացումը Հին Ջուղայում (Նախիջեւան): Բացի այդ, հավելել է Մ. Մաիլյանը, ամառային չոր եղանակին Ղարաբաղի ցածրադիր գոտիներում հրդեհներ են բռնկվում, որոնց մարումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում դժվարանում է` ադրբեջանական կողմից մշտական գնդակոծությունների եւ հրշեջ խմբերի անվտանգությունը ապահովելու անհնարինության պատճառով: Չոր խոտածածկույթի բոցավառման պատճառներից մեկն էլ ադրբեջանական դիրքերից ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքների գնդակոծությունն է լուսածրող գնդակներով, ինչպես նաեւ ադրբեջանական զինծառայողների կողմից խոտի հրկիզումը ԼՂՀ-ն Ադրբեջանից բաժանող չեզոք սահմանագծում, նշել է ԼՂՀ ԱԳ փոխնախարարը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |