Ադրբեջանում հերթական ընդդիմադիր լրագրողն է ձերբակալվել30 հոկտեմբերի 2014 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ի երեկոյան ձերբակալվել է ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի թղթակից Հալիլ Գարաևը: Նա նաև «Ադրբեջանական ժամ» հեռուստածրագրի առցանց աշխատակիցն է: Ինչպես հայտնում է Contact.az-ը, մոտ 20:00-ին Գարաևը գրել է Facebook-յան էջում, որ ձերբակալվել է և որ նրան տանում են ոստիկանական բաժանմունք: Սակայն, ինչպես «Թուրան» գործակալությանն է հայտնել «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Ռահիմ Հաջիևը, 4-րդ բաժանմունքում խմբագրության ներկայացուցիչներին ասացին, որ Գարաևն այնտեղ չէ: Գարաևի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ: Գարաևի ձերբակալությունը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումից անմիջապես հետո: Հայտնի է, որ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը դատապարտեց մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: Օլանդը մտահոգություն է հայտնել երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների, իրավապաշտպան Լեյլա Յունուսի ճակատագրի վերաբերյալ: Ալիևն իբր խոստացել էր ուշադրություն դարձնել իրավիճակին, սակայն իրականում դրան հաջորդեց ընդդիմադիրի հերթական ձերբակալությունը: 2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար: Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ: Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |