Արմեն Գևորգյանը՝ Ռուբեն Վարդանյանի IDeA հիմնադրամի ղեկավար30 հոկտեմբերի 2014 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշանակվել է բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») նոր ղեկավարը: Այս մասին տեղեկանում ենք Facebook-ում հիմնադրամի էջից: Գևորգյանը՝ որպես փոխվարչապետ ու տարածքային կառավարման նախարար, նախկինում գործակցել է IDeA հիմնադրամի հետ «Տաթևի վերածնունդ» ծրագրի, UWC Dilijan College միջազգային դպրոցի կառուցման և բազմաթիվ այլ բարեգործական նախաձեռնությունների իրականացման շրջանակներում: ՀՀ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար Արմեն Գևորգյանը հոկտեմբերի առաջին կեսին հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ գործունեությունը կշարունակի մասնավոր հատվածում: Այս մասին ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստի վերջում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ շնորհակալություն հայտնելով Արմեն Գևորգյանին համատեղ աշխատանքի համար և մաղթելով հաջողություններ: ՀՀ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ծնվել է 1973-ի հուլիսի 8-ին Երևանում: 1990-ին ընդունվել է Օրենբուրգի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև 1991-ին տեղափոխվել և 1993-ին գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը: 1993-1996 թթ. եղել է Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն: 1995-1996 թթ. համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան «Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում» մասնագիտությամբ։ 1997-1998 թվականներին զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։ 1998-ի ապրիլի 13-ից եղել է ՀՀ նախագահի օգնական, օգոստոսից՝ ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։ 2000-2006 թթ.եղել է ՀՀ նախագահի առաջին օգնականը, իսկ 2006-ի փետրվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ 2007-ի հունիսից մինչև 2008-ի ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ ՀՀ նախագահի 2008-ի ապրիլի 21-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար։ Նույն օրվա մեկ այլ հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ ՀՀ նախագահի 2008 -ի մայիսի 6-ի հրամանագրով նշանակվել է Անկախ պետությունների գործակցության տնտեսական խորհրդի անդամ, իսկ 2012-ի հունիսի 16-ի, 2013-ի մայիսի 8-ի և 2014-ի ապրիլի 26-ի հրամանագրերով երեք անգամ վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի ու փոխվարչապետի պաշտոնում: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը |