Ռ.Քոչարյան. ՌԴ իրավապահ մարմինները պետք է կոշտ արձագանքեն քսենոֆոբիայի դրսեւորումներին16 հունիսի 2006 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային օկրուգի պատվիրակությանը` օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Կոզակի գլխավորությամբ, հաղորդում է Նախագահի մամլո ծառայությունը: Կարեւորելով երկու երկրների առանձին տարածքային վարչական սուբյեկտների մակարդակով կապերի առավել զարգացումը, նախագահն ասել է, որ այն լավ հիմք է ստեղծում նաեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման համար: Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների ողջ համալիրին: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ գործարար կապերի աշխուժացման շնորհիվ տնտեսության մեջ ռուսական բիզնեսը գնալով ավելի ու ավելի մեծ տեղ է գրավում: Երկու երկրների առեւտրատնտեսական գործակցության հետագա ընդլայնման համար կարեւորվել է արդյունավետ տրանսպորտային հաղորդակցության հաստատումը:Դմիտրի Կոզակն ասել է, որ Ռուսաստանի հարավում բնակվում է ամենամեծաթիվ հայ համայնքը եւ նրա ներկայացուցիչները լավագույնս ներգրավված են ռեգիոնի կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Զրուցակիցները դատապարտել են վերջին ամիսներին Ռուսաստանում ազգայնական հիմքով տեղի ունեցած սպանությունները եւ նշել, որ այն չի բխում Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի շահերից: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Ռուսաստանի իրավապահ մարմինները պետք է կատարվածին արձագանքեն կոշտ` գործելով արագ, հստակ ու հասկանալի: ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչն այցի ընթացքում եղել է նաեւ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանում: Նա Հայաստանի իշխանություններին իր երախտագիտությունն է հայտնել զինվորականների ծառայության բարենպաստ պայմանների համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |