Վրաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վերջերս էապես ակտիվացել են16 հունիսի 2006 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ախալքալաքի ռուսական ռազմակայանը խաղաղապահի դեր էր կատարում վրացիների եւ հայերի միջեւ Զվիադ Գամսախուրդիայի նախագահության ժամանակ: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Սպեքտրում» ռազմավարական վերլուծության կենտրոնի փորձագետ Սերգեյ Սարգսյանը: Նրա խոսքերով, ռազմակայնի դուրս բերմամբ Ջավախքում կնվազի բնակչության թիվը, եւ ոչ միայն հայ բնակչության: «Եթե հայ-վրացական հարաբերությունները վատանան, ապա գործընթացների զարգացումը Ջավախքում կարող է անկանխատեսելի ուղիով ընթանալ: Չի կարելի հաշվի առնել այն հանգամանքը, որ Ջավախի տարածաշրջանով շատ է հետաքրքրված Թուրքիան, որը գտնում է, որ Ջավախքով անցնող ճանապարհը թուրքական միջանցքներից մեկն է: Այն անցնում է հարեւան Քվեմո-Քարթլիի շրջանով, որը բնակեցված է ադրբեջանցիներով եւ հասնում է Աջարիա, որի հանդեպ Թուրքիան պարտավորություններ ունի ըստ Կարսի պայմանագրի: Ճիշտ է, դա ապագայի հարց է, սակայն մենք պետք է հիշենք այս մասին»,-նշել է Սարգսյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Վրաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վերջերս էապես ակտիվացել են: Որպես օրինակ Սարգսյանը բերել է Մառնեուլի նոր ռազմական օդակայանը, հագեցած տեխնիկայի վերջին խոսքով: «Ներկայումս բանակցություններ են գնում եւս երկու օդակայանների կառուցման մասին, որոնց համար Թուրքիան կծախսի 200 մլն դոլար»,-ընդգծել է փորձագետը: Սերգեյ Սարգսյանն ասել է նաեւ, որ 1999 թվականից սկսած փոխվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության ռազմավարությունը: «Այսօրվա թուրքական բանակն արդեն այն չէ, ինչ երկու տարի առաջ, էլ չասած 1999-ի մասին: Թուրքական գեներալիտետը ազգայնական տրամադրվածություն ունի, այն հակված է իսլամին եւ պանթուրքիզմին: Նրանց կարծիքով, թուրքերի հողը միասնական պետք է լինի: Արդեն նշվել է միջանցքներից մեկի մասին: Կա եւս մեկը` Ալբանիա-Կոսովո- Սանջակ (մահմեդականներով բնակեցված Սերբիայի շրջան)-Բոսնիա-Հերցոգովինա: Մյուս երկու միջանցքները առայժմ տապալված են` Հյուսիսկովկասյանը եւ Իրան-Ադրբեջանը»,-նշել է փորձագետւը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |