Գործարար էթիկան՝ կառավարման գործիք. Ռալֆ Յիրիկյանը դասախոսել է Առաջնորդության դպրոցում31 հոկտեմբերի 2014 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հոկտեմբերի 30-ին բիզնես-առաջնորդության կարևորագույն սկզբունքները ներկայացրել է Առաջնորդության դպրոցի լսարանին: Տարբեր ոլորտների ապագա մասնագետների շրջանում կազմակերպվող այսօրինակ հանդիպումները կարևոր են` երիտասարդներին կառավարման պատրաստ ձևաչափ ներկայացնելու առումով: «Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել գործարար էթիկայով: Մեր առաջընթացը պայմանավորված է այն որպես կառավարման գործիք կիրառելու մոտեցմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ձևավորված արժեհամակարգի հիմքում կառավարման քաղաքակիրթ մշակույթն է: Այն ենթադրում է ճկուն ռազմավարություն, աշխատանքային առողջ միջավայրի ապահովում, գործատու-աշխատակից օղակում հարգանքի ու վստահության ձևավորում, աշխատակցի դերի գնահատում, նրա իրավունքների պաշտպանություն և առաջընթացի ձգտում: Մոտեցման այս ձևաչափը երազանքից նպատակի հասնելու միջոց է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ընկերությունից հայտնում են, որ բանախոսն ուսանողներին մանրամասնել է նաև բիզնես կառավարման միջոցով հարգանք վաստակելու և բարձր վարկանիշի ձևավորելու կարևորությունը: Հանդիման ինտերակտիվ ձևաչափը լսարանին թույլ է տվել ստանալ ամենատարբեր հարցերի պատասխաններ: Դասախոսությանը հնարավորություն էին ստացել առցանց հետևել նաև մի խումբ ուսանողներ Արցախից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ցանցի շնորհիվ: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |