Չինական ընկերությունը կարող է ՀՀ-ում արևային էներգետիկայի ոլորտում ներդրումներ անել 1 նոյեմբերի 2014 - 11:41 AMT PanARMENIAN.Net - «Սոլար սիսթեմս» ընկերությունը (որի բաժնետոմսերի 100 տոկոսը չինական Amur Sirius-ինն է) կարող է ներդրումներ կատարել Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում: Այդ մասին հայտնել է ընկերության ներդրումների և ֆինանսների գծով տնօրեն Օլգա Բիկովան, գրում է «Էլեկտրովեստի» պորտալը: Նա նշել է, որ Հայաստանից բացի, նման կայաններ է նախատեսվում կառուցել Ղազախստանում և Արևելյան Եվրոպայի երկրներում: Ղազախստանն, օրինակ, մտադիր է մինչև 2030 թ. հասցնել «կանաչ», հիմնականում արևային, էներգետիկայի բաժինը երկրի էներգաբալանսում մինչև 10 տոկոսի: Վերականգնվող էներգետիկան նպատակ ունի զարգացնելու նաև Ուզբեկստանը, սակայն այդ երկրներում սպառման շուկաներ, հավանաբար, կհայտնվեն մոտ 5 տարուց, ասել է «Սոլար սիսթեմսի» ներկայացուցիչը: Միջազգային փորձագետների կարծիքով, Հայաստանում կան բոլոր բարենպաստ պայմաններն արևային, հողմային, երկրաջերմային էներգետիկայի զարգացման համար: Հայաստանի կախվածությունը ներկրվող վառելիքից ստեղծում է մատակարարման անվտանգության ռիսկեր, ինչպես նաև վճարունակության խնդիրներ սպառողների համար: Հայաստանի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրն այսօր Հայկական ԱԷԿ–ն է, որին բաժին է ընկնում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի մոտ 30 տոկոսը։ Միաժամանակ, ՋԷԿ–ին բաժին է ընկնում 41.9 տոկոսը, ՀԷԿ–ին բաժին է ընկնում 29.2 տոկոսը։ Ըստ հաշվարկների, արևային էներգիայի ամենամյա հոսքը Հայաստանում 1 քմ համար կազմում է 1700 ԿՎտ/ժ, տարածքի մեկ քառորդում՝ 1800 ԿՎտ/ժ, այն դեպքում, երբ Եվրոպայում միջին ցուցանիշը 1000 ԿՎտ/ժ է: Ըստ գործող նախագծերից մեկի, նախատեսվում է կառուցել 30 մՎտ հզորությամբ կայան՝ որոշելու համար օպտիմալ սակագներն ու պարզելու համար արևային էլեկտրաէներգիայի հետագա զարգացման հեռանկարը Հայաստանում: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ամենանշանակալի իրագործված նախագիծը Լոռի-1 հողմակայանն է, որը միակն է Հարավային Կովկասում: Հզորությունը 2,64 մՎտ է: Այս պահի դրությամբ էներգիայի այլընտրանքային աղբյուրները ապահովում են երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի միայն 2 տոկոսը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |