Galaxy Note 4. Samsung-ի տեխնոլոգիական ու դիզայներական գլուխգործոցը ներկայացվեց հայ սպառողին 31 հոկտեմբերի 2014 - 22:10 AMT PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը հոկտեմբերի 31-ին հայ սպառողներին պաշտոնապես ներկայացրեց Samsung Galaxy Note 4 սմարթֆոնը, որը վաճառքում կլինի արդեն վաղը` նոյեմբերի 1-ին: «Galaxy Note առաջին սմարթֆոնը թողարկվել է 4 տարի առաջ, և այն ժամանակ չափազանց վատ կանխատեսումներ ու արձագանքներ ստացել: Սակայն կյանքը ցույց տվեց, որ ոչ սմարթֆոն-ոչ պլանշետ այս տարբերակը բավական հաջողակ նախաձեռնություն է: Եվ արդեն այսօր` առաջին Note-ից 4 տարի անց որոշ ընկերություններ իրենց առաջին քայլերն են անում այս ոլորտում»,- նշեց Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը` վստահեցնելով` Galaxy Note 4-ը Samsung-ի թե տեխնոլոգիական, թե դիզայներական գլուխգործոցն է: Շահբազյանը նշեց, որ սմարթֆոնը հագեցած է ժամանակի բոլոր հնարավոր ու հասանելի տեխնիկական նորարարություններով: Հաճախորդների ժամանակակից կենսակերպին համապատասխանելու համար GalaxyNote 4-ի դիզայներները ձևավորման մեջ օգտագործել են ժամանակակից շեշտադրումներ՝ ստեղծելով մետաղական շրջանակով և բարձրակարգ կաշվե տեսք ստացած ետնամասի պատյանով սմարթֆոն: Ոգեշնչված թղթե նոթատետրի պատմությամբ՝ GalaxyNote 4-ը նախատեսված է օգտատիրոջ ամենաթանկարժեք հուշերը ու մտքերը ապահով և մշտապես հասանելի պահելու համար՝ տալով հնարավորություն օգտվելու նրանցից երբ և որտեղ նա ցանկանա: Նորացված բազմապատուհան աշխատանքի համակարգը ապահովում է առավել արագ և հարմարավետ աշխատանք: Պարզեցվել է նաև հավելվածների փոխմիացումը, ինչը թույլ է տալիս միաժամանակ մի քանի հավելվածների գործակցումը: Samsung GalaxyNote 4-ի չափերն են 153,5 x 78,6 x 8,5 մմ, քաշը՝ 176 գրամ: Samsung GalaxyNote4-ն օժտված է 2560 х 1440 պիքսելների թողունակությամբ, 5,7-դյույմանոց Super AmoLED էկրանով, 1.9 ԳՀց հաճախականությամբ ութ միջուկանի Samsung Exynos 5433 պրոցեսորով, 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, որն ընդլայնվում է ևս 128 ԳԲ–ով microSD-ի միջոցով: Samsung GalaxyNote 4-ը համալրված է օպտիկական կայունացման խելացի համակարգով և կրկնակի լուսարձակիչ դիոդային ֆլեշով հագեցած 16ՄՊ հիմնական և 3.7 ՄՊ լայնանկյուն տեսապակիով դիմային տեսախցիկներով: «Եթե նախկինում սմարթֆոնների դիմային տեսախցիկով հնարավոր էր կատարել միայն 1-2 մարդու սելֆի, ապա այժմ Note 4-ի լայնանկյուն տեսապակիով դիմային տեսախցիկներով հնարավոր է ստանալ խմբակային սելֆի»,- մանրամասնեց Անդրանիկ Շահբազյանը: Smart OIS համակարգը նվազեցնում է նկարահանման պահին տեսախցիկի ցնցումներն և պատկերը մշտապես պահում է ֆոկուսի կիզակետում՝ ապահովելով հստակ և պարզ լուսանկար: Այս հատկությունը հատկապես օգտակար է ցածր լուսավորության պայմաններում լուսանկարահանելիս կամ պատկերը շատ խոշորացնելիս: Բացի այդ, Smart OIS գործում է նաև տեսանկարահանման ժամանակ ձեռքի ցնցումներից խուսափելու և սահուն պատկեր ստանալու համար: Սմարթֆոնն աշխատում է նաև 4-րդ սերնդի ցանցում (LTE): Note 4-ն աշխատում է Android 4.4 KitKat օպերատիվ համակարգով: Մարտկոցի ծավալը 3220 մԱ/ժ է: Սմարթֆոնի մարտկոցը լիցքավորվում է 0%-ից մինչև 50% ընդամենը 30 րոպեում և 0%-ից մինչև 100% ընդամենը 100 րոպեում: «GalaxyNote 4-ը համալրված է մարտկոցի արագ լիցքավորման համակարգով: Սա արժեքավոր է հատկապես զբաղված ու ժամանակի սղության խնդիր ունեցող մարդկանց համար»,- նշեց Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը: Սմարթֆոնի S-Pen գրիչը ամբողջապես դեկորացված է: Օգտագործեք Ձեր S-Pen-ը տարբեր հավելվածներից միաժամանակ բազմաթիվ տեքստեր և պատկերներ ընտրելու համար՝ օգտագործելով «Smart Select» ֆունկցիան: Ամսաթիվը, ժամը, հասցեն, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի և ինտերնետային էջերի հասցեները ավտոմատ ճանաչվում են, և Դուք կարող եք անմիջապես գործարկել դրանք: Ավելի լավ է աշխատում նաև մատնահետքերի սքաները, որը ներկառուցված է Home կոճակում: Samsung GalaxyNote 4-ն օժտվել է բազմաթիվ ցուցիչներով (այդ թվում՝ նաև գեոմագնիսական և սրտի ռիթմի), սակայն ընկերությունում իսկական նորամուծություն են համարում ուլտրամանուշակագույն ճառագայթման ցուցիչը, որը սմարթֆոններում առաջին անգամ է կիրառվում: Samsung GalaxyNote 4-ը հասանելի կլինի սև, սպիտակ, ոսկեգույն ու վարդագույն գունային տարբերակներով: Գինը Samsung Electronics-ի գործընկերների վաճառասրահներում կլինի 357.000 դրամի սահմանում: Ի դեպ, Samsung Electronics-ը դարձյալ անակնկալ է պատրաստել իր հավատարիմ հաճախորդների համար: Նրանք, ովքեր մինչև նոյեմբերի 21-ը ներառյալ կգնեն GalaxyNote 4, կստանան Samsung Level Box Mini բարձրախոսը որպես նվեր: Հոկտեմբերի 31-ին Samsung / Mobile Сentre վաճառասրահում հայ սպառողներին ներկայացվեց նաև Samsung-ի մեկ այլ նորարարություն` Samsung Gear S խելացի ժամացույցը, որը հայաստանյան շուկայում կհայտնվի մինչև տարեվերջ: Սա առաջին ժամացույցն է աշխարհում, որ աշխատում է լիովին ավտոնոմ. նրա մեջ տեղադրվում է SIM քարտ, ինչի շնորհիվ հնարովոր է զանգեր կատարել և ստանալ առանց սմարթֆոնի մասնակցության: Այն նաև առաջին խելացի ժամացույցն է, որ ունի կոր էկրան: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ռուս սահմանապահները Ներքին Հանդում այլևս չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը ԱԳ նախարար․ Ալմաթիի հռչակագրի ամրագրումն Ադրբեջանի հետ պայմանագրում կարող է խաղաղություն հաստատել «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը»,–ասել է նա Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին Միրզոյանի կարծիքով՝ սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող է իրեն թույլ տալ հնչեցնել ԳԱԱ գլխավոր շենքի դռները փակ էին. Բագրատ սրբազանը միայնակ ներսում հանդիպել է փոխտնօրենին և աշխատողներին Պատմության ինստիտուտում նրան դիմավորել է տնօրեն Աշոտ Մելքոնյանը |