Հունիսի 18-ին ՀՀ ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այցով մեկնելու է Կիեւ

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Հայաստայի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով մեկնելու է Կիեւ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում նախատեսված են նախարարի հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի, վարչապետ Յուրի Յեխանուրովի եւ արտգործնախարար Բորիս Տարասյուկի հետ: Հունիսի 20-ին Վարդան Օսկանյանը Կիեւից ուղեւորվելու է Ժնեւ` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բացման նիստին մասնակցելու նպատակով: Ժնեւում նախատեսված է նաեւ նախարար Օսկանյանի հանդիպումը Շվեյցարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարար Օսկանյանը վերադառնալու է Հայաստան հունիսի 21-ին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---