ՀՀ-ն ու Արցախը Լոնդոնում կմասնակցեն World Travel Market ցուցահանդեսին. Ադրբեջանցիները վրդովված են (թարմացված)![]() 3 նոյեմբերի 2014 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-6-ը Լոնդոնում ընթանում էWorld Travel Market միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Հայաստանը: Մեր երկիրն այնտեղ ներկայացնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ՀՀ 5 զբոսաշրջային ընկերության հետ համատեղ: Նույն տաղավարում ներկայացված է նաև Արցախի Հանրապետությունը: Հյուրերը կծանոթանան Հայաստանի ու Արցախի քրիստոնեական ու պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող նյութերին անգլերեն լեզվով: Նման ցուցահանդեսներին մասնակցելու հիմնական նպատակը եվրոպական շուկայում ճամփորդությունների խթանումն է դեպի ՀՀ ու ԼՂՀ: Սա վրդովմունք է առաջացրել ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների շրջանում, ովքեր հրավիրել են ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրությունն այս փաստին: Musavat.com-ը գրում է, որ հուսով են՝ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը բողոք կհղի և կհարկադրի հեռացնել տվյալ ստենդը: Այս տարի ցուցահանդեսին մոտ 5000 զբոսաշրջային ընկերություն է մասնակցում և ոլորտի մոտ 50 հազար մասնագետ 186 երկրից: World Travel Market առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1980-ին: Ցուցահանդեսի կարգախոսն է՝ «WTM-ը նշանակում է բիզնես»: Ըստ մասնակիցների, WTM իդեալական հարթակ է նոր զբոսաշրջային պրոդուկտ ներկայացնելու և առաջ տանելու համար: Ցուցահանդեսի գործարար մասը ներառում է համաժողով, ուղևորությունների տեխնոլոգիաներ, կլոր սեղան ճամփորդների համար բջջային հավելվածների հարցերի շուրջ: Ցուցահանդեսի լսարանը զբոսաշրջային ոլորտի մասնագետներն են, ինչպես նաև ավիափոխադրողները, հյուրանոցների, սպորտային ու SPA-կենտրոնների աշխատակիցները, ծովային ուղևորությունների կազմակերպիչները, ինչպես նաև պետական կառույցների, ազգային արգելոցների ներկայացուցիչներ, ներդրողներ, անձնակազմի ընտրության և ուսուցման պատասխանատուներ, մասնագիտական միավորումներ: 2013-ին ցուցահանդեսը ռեկորդային թվով մասնակիցներ ու այցելուներ ունեցավ՝ մոտ 5 հազար մասնակից և 50 հազար հյուր: 2012-ին World Travel Market-ն ընդունեց գրեթե 5 հազար մասնակցի 184 երկրից, այցելուների թիվը մոտ 28 հազար էր: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |