Իրանը կստորագրի «վեցյակի» հետ համաձայնագիրը, եթե ճանաչվի Թեհրանի խաղաղ ատոմի իրավունքը 3 նոյեմբերի 2014 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է վերջնական համաձայնագիր ստորագրել միջազգային միջնորդների «վեցյակի» հետ միջուկային ծրագրի վերաբերյալ, եթե վերջիններս պաշտոնապես ճանաչեն խաղաղ ատոմային էներգետիկա ունենալու Իրանի իրավունքը: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Նորվեգիայի ԱԳ նախարար Բյորգե Բրենդեի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Իր հերթին Նորվեգիայի ԱԳ նախարարը նշել է, որ նոր պայմանավորվածություններն Իրանի ու «վեցյակի» միջև նոր հնարավորություններ կբացեն Թեհրանի ու Եվրամիության կապերի ամրապնդման համար: 2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Նախատեսվում է, որ մինչ նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կքննարկեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բոլոր տարրերը և կստորագրեն համապատասխան համաձայնագիր: Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից: Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը հատկապես կարևորվում է հակառուսական պատժամիջոցների և Եվրոպայում էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների որոնման հետ: Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել էր, որ երկիրը կողմ է «առողջ մրցակցությանը», սակայն պատրաստ է համակարգել քայլերը Մոսկվայի հետ: Նոյեմբերի 9-10-ի Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա Իրանի պատվիրակության և միջուկային ծրագրի գծով բանախոսների հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցելու են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Թեհրանը բազմիցս է հայտարարել, որ միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիրը կարող է ստորագրվել նոյեմբերի 24-ից շուտ: Լավատեսական սպասումները մի փոքր ստվերեց ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն՝ հայտարարելով, որ Իրանը դադարել է կատարել իր միջուկային ծրագրի հնարավոր ռազմական բաղադրիչի մասին տեղեկատվության տրամադրման պարտավորությունը, որը պետք է ներկայացվեր ՄԱԳԱՏԷ-ին դեռ օգոստոսին: «2014-ի ամառվանից առաջընթացը պայմանավորված միջոցների կատարման առումով սահմանափակվեց…գործակալությունը խնդրել էր Իրանին տրամադրել կատարման ենթակա միջոցների ցանկը, սակայն դա մինչ օրս չի արվել»,-հայտարարել է նա Բրուքինգում հոկտեմբերի 31-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |