Տ. Թորոսյան. Երեւանում թուրք դիվանագետի դեմ ոչ մի միջոց չի կիրառվել

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի հարցով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի զեկույցի նախապատրաստության համար Հայաստան այցելած ՆԱՏՕ ԽՎ նախագահի տեղակալ, թուրք դիվանագետ Վահիտ Էրդեմը, վերադառնալով Ստամբուլ, ԶԼՄ-ներին հայտարարել է, որ այն հայտարարության պատճառով, թե «1915 թվականին հայերի նկատամամբ ոչ մի ցեղասպանություն չի կատարվել եւ դա գաղափարախոսների հեքիաթներ են», նրան զրկել են ծառայողական ավտոմեքենայից եւ պահակախմբից: «Արդյունքում, Վ. Էրդեմը ստիպված է եղել իր պաշտոնական այցելությունն ավարտել տաքսիով, եւ օդանավակայանում ՆԱՏՕ ԽՎ նախագահի տեղակալը դեպի ինքնաթիռ անցել է ընդհանուր հերթի մեջ»,- հայտնում է «Թրենդը»` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է հայկական խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը, հերթական դեմարշը զարմանք չի առաջացնում: «Եթե Ադրբեջանն ու Թուրքիան կարող են հերքել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակի հայտարարությունը` հնչած հարյուրավոր մարդկանց առաջ, ապա նույն հաջողությամբ կարող են խոսել թուրք դիվանագետի դեմ կիրառված «միջոցների» մասին»,- ընդգծել է նա: Թորոսյանը կտրականապես հերքեց տվյալ ինֆորմացիան: «Վահիտ Էրդեմը Հայաստանից մեկնել է ՆԱՏՕ ԽՎ պատվիրակութան կազմում, եւ ոչ ոք նրան ոչնչից չի զրկել»,- ասել է Տիգրան Թորոսյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---