Վանի հայկական հանրահայտ ջրաղացները՝ ոչնչացման եզրին![]() 3 նոյեմբերի 2014 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ներկայիս Թուրքիայի Վան նահանգի Գյուրփընար (Երվանդունիք) գավառը նշանավոր է ինչպես Վանա բերդով, Հայկաբերդով, այնպես էլ 40 ջրաղացով, սակայն մոտավորապես 3 տարի է, ինչ պատմական ջրաղացները ոչնչացման եզրին են: Allturkey.am թուրքագիտական պորտալը հայտնում է, որ հայերի կառուցած 40 ջրաղացը մի քանի մետր հեռավորությամբ կանգնած են կողք կողքի: Մինչև 2010 թվականը գործող 15 ջրաղացի աշխատանքը վերջին 3 տարվա ընթացքում դադարեցվել է: Որոշ ջրաղացներ վերածվել են տների, իսկ մնացածներն էլ ավերված ու լքված վիճակում են: Ջրաղացները ժամանակին կառուցել ու տնօրինել են հայերը: Անվանումներն են անգաամ հայկական: Այս վայրերից հայերի հեռանալու հետևանքով գյուղացիները տիրել են դրանց: Վերջին երկու տարում փակվել են վերջին ջչաղացներն ու վերածվել ավերակների: Ջրաղացները փակելու պատճառներից մեկն էլ 90-ակաների գաղթն է, որի հետևանքով գյուղերը դատարկվել են, այս կառույցներն էլ ավերվել: Իսկ մյուս պատճառն այն է, որ դադարեցվել է ջրաղացների աշխատանքն ապահովող ջրի մատակարարումը: Գյուղացիներից մեկը՝ Մուստաֆա Գյուլը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ թուրքական ջրմուղի, քանի որ պետական ընկերությունը դադարեցրել է ջրի մատակարարում, ինչը պատճառով ջրացաղները շարքից դուրս են եկել: Սակայն դատական գործն արդյունք չի տվել: Վանի նահանգը գտնվում է Արևմտյան Հայաստանում՝ հարավայինր կողմում: Կազմավորվել է 1555-ին Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքված Ամասիայի պայմանագրից հետո, երբ Արմ. Հայաստանը զավթեցին թուրքերը: Մինչև 19-րդ դարավերջ ենթարկվել է վարչատարածքային փոփոխությունների, կրել էլայեթ, փաշայություն և այլ անվանումներ, իսկ 1897-1902 թթ ամփոփվել կայուն սահմանների մեջ, շատ թե քիչ հաստատուն ներքին բաժանմամբ: Կենտրոնը Վան քաղաքն էր: Բնակչության և ազգային կազմի մասին տվյալները հակասական են, դրանց առավելագույն չափը, 19-րդ դարավերջին կատարված հաշվումներով, հասնում էր մոտ 440.000-ի, մեծամասնությունը հայերը էին, նաև՝ քրդեր, թուրքեր: 1920–ականների վերջերին նահանգում այլևս հայեր չկային, իսկ բնակչությունը հազիվ հասնում էր 200.000-ի: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |