ԵՏՄ-ին անդամակցելու համար ՀՀ-ից լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում. Պայմանագիրն արդեն ՍԴ-ում է 4 նոյեմբերի 2014 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար Հայաստանից լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում: Այս մասին նոյեմբերի 4-ին ասել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ 2015-ի բյուջեի նախագծի քննարկմանը պատասխանելով «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանի հարցի, թե կատարվել է հաշվարկ՝ որքան գումար է հարկավոր 2015-ին ԵՏՄ-ին անդամակցելու համար: Փոխնախարարը նշել է, թե այդուհանդերձ ընդհանուր առմամբ բյուջեի եկամտային մասում փոփոխությունները հիմա գնահատում են. «Գնահատում ենք դրամատնտեսական հետևանքները, բայց անհրաժեշտ է իրավական հիմք՝ այդ հաշվարկները հիմքում ունենալու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ առանց ԵՏՄ անդամակցության փաստաթղթի վավերացման հնարավոր չէ բյուջեում հաստատել ծախսերը, հաղորդում է Tert.am-ը: Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միաության անդամակցության պայմանագիրն արդեն Սահմանադրական դատարանում է և շուտով սկսվելու են քննարկումները: «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ինչպես այլ միջազգային պայմանագրերը, պետք է նախ հավանության արժանանա ՀՀ Սահմանադրական դատարանում և հետո միայն Ազգային ժողովում: «Հոկտեմբերի 25-ին նախագահի աշխատակազմից պայմանագիրն ուղարկել են Սահմանադրական դատարան, որը շուտով կսկսի դրա քննարկումները: Համաձայն օրենքի, միջազգային պայմանագրերը ՍԴ-ում քննարկվում են գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերը, երբ տվյալ պայմանագիրը հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Այսօր «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» hիմնվելով «Սահմանդրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 72-րդ հոդվածների վրա, Սահմանդարական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանից դիմումով պահանջել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը քննել բանավոր ընթացակարգով: Դիմումի բավարարումը հնարավորություն կտա լրագրողներին լուսաբանել ՍԴ-ում հարցի քննարկումը»,- նշված է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |