ԵՄ-ն առաջիկա տարիներին ՀՀ-ին մոտ 170 մլն եվրոյի աջակցություն կցուցաբերի![]() 4 նոյեմբերի 2014 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին՝ նոր պաշտոնում առաջին աշխատանքային օրը, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Բրյուսելում հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին: Եվրահանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն ու Հայաստանը կշարունակեն գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, հիմնվելով ընդհանուր արժեքների վրա: «Մենք սատարում ենք երկրի արդիականացման ջանքերին և կշարունակենք խրախուսել Հայաստանին անհրաժեշտ բարեփոխումները»,- ասել է Հանը: Կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ սկսելով 140-170 մլն եվրո արժողությամբ ռազմավարական աջակցության ծրագիրը 2014-2017 թթ. համար: Գերակա ուղղություններ են համարվում պետական կառավարումը, մասնավոր հատվածը և արդարադատության համակարգը: Զուգահեռաբար աջակցություն կցուցաբերվի քաղաքացիական հասարակությանն ու հասարակական ինստիտուտների արդիականացմանը: Հանձնակատարը հայտարարեց 2014 թ. առաջին փաթեթի տրամադրման մասին՝ 19 մլն եվրո կհատկացվի Հայաստանում մարդու իրավունքների և փոքր բիզնեսի պաշտպանության համար: Աջակցությունը տրամադրվում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում: «Աջակցությունը բիզնեսին ու նորարարական սթարթափերին երկարաժամկետ հեռանկարում նոր աշխատատեղեր կբացի, կբարձրացնի մրցունակությունն ու մասնավոր հատվածի ընդհանուր առաջընթացը Հայաստանում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Կողմերը նաև համաձայնագիր են ստորագրել 25 մլն եվրո արժողությամբ գյուղատնտեսական ոլորտի զարգացման ծրագրի ֆրնանսավորման համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |