Ուկրաինան կմասնակցի հայկական ՀԷԿ-երի վերակառուցմանը

PanARMENIAN.Net - Ուկրաինան կմասնակցի հայկական ՀԷԿ-երի վերակառուցմանը: Այդ մասին հաղորդել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Այդ հարցը քննարկվել է այսօր Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի Կիեւ կատարած այցի ժամանակ: Դեսպանի խոսքերով, հայկական ՀԷԿ-երի սարքավորումների հեղինակը Խարկովի «Տուրբոատոմ» ԱՄ-ն է, այդ պատճառով այժմ Հայաստանը շահագրգռված է, որ էներգետիկ սեկտորի ձեռնարկությունների վերակառուցման մրցույթներին մասնակցեն այդ ձեռնարկության մասնագետները: «Մենք արդեն համապատասխան փաստաթղթերն ուղարկել ենք Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությանը»,-նշել է Ա.Բոժկոն, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---