Բելգիական մամուլ. Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը վաղ թե ուշ սկսվելու է![]() PanARMENIAN.Net - Բելգիական առաջատար LE VIF.be պարբերականն անդրադարձել է Արցախի Հանրապետության օդանավակայանի շահագործմանը` նշելով, որ Ստեփանակերտը, հավանաբար, միակ մայրաքաղաքն է, որի օդանավակայանից թռիչքներ չեն իրականացվում: Ըստ պարբերականի` օդանավակայանի նպատակը Ստեփանակարտ-Երևան օդային հաղորդակցության իրականացումն է՝ որպես այլընտրանք գործող ավելի քան 330 կմ երկարությամբ լեռնային ճանապարհին: «Օդանավակայանի վերաբացումից հետո այն երբևէ թռիչքներ չի իրականացրել շատ պարզ պատճառով. Ադրբեջանի իշխանությունները սպառնացել են կործանել ցանկացած ինքնաթիռ` անգամ եթե դրանք քաղաքացիական նշանակության են լինելու»,- պարբերականին հղումով գրում է Panorama.am-ը: Անդրադառանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` պարբերականը հիշեցնում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին և շեշտադրում, որ այդ նպատակով 1989-ից մինչև 1992 թվականներն Ադրբեջանը ռմբակոծությունների էր ենթարկում Ստեփանակերտ քաղաքը: Պարբերականը մեջբերում է Արցախի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի խոսքերը, որ Ստեփանակերտի օդանավակայանը նախատեսված է միայն քաղաքացիական նշանակության թռիչքներ իրականացնելու համար, ինչպես նաև, որ Բաքվի սպառնալիքներին կարելի է պատասխանել իրենց իսկ լեզվով, սակայն «Արցախը երբեք նման բարբարոս խաղեր չի խաղում»: Պարբերականը հիշեցնում է, որ չնայած հունիս ամսին տեղի ունեցած թռիչքներից մեկը մեծ աղմուկ էր հարուցել Ադրբեջանում, այդուամենայնիվ, օդանավակայանի շահագործումը վաղ թե ուշ տեղի է ունենալու, այն ընդամենը շաբաթների խնդիր է: «Ստեփանակերտ» օդանավակայանը 50 տարվա ընթացքում երբեք չի դադարեցրել գործունեությունը: Ըստ Արցախի նախագահի գլխավոր տեղեկատվական վարչության պետի տեղակալ Դավիթ Բաբայանի՝ օդանավակայանը գործել է նաև խորհրդային տարիներին, իսկ այժմ, վերակառուցումից հետո դրա շահագործումը շարունակվում է: ԼՂՀ-ում կա փոքր ավիացիա, ուղղաթիռներ, որոնք թռիչքներ են կատարում: Փոքր ավիացիան օգտագործվում է գյուղատնտեսական ոլորտի կարիքների համար, ուղղաթիռները բեռներ են տեղափոխում, մարդկանց: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |