Հայաստանն առաջիկայում չի պատրաստվում անդամակցել ՎՈՒԱՄ-ին19 հունիսի 2006 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն առաջիկայում չի պատրաստվում անդամակցել ՎՈՒԱՄ-ին: Այդ մասին Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: «Այժմ ՎՈՒԱՄ-ին անդամակցելու հարց մեր քաղաքականության օրակարգում չկա»,-ասել է Վ.Օսկանյանը: Իր հերթին Բորիս Տարասյուկը տեղեկացրեց, որ 2006 թվականին Հայաստան կայցելի Ուկրաինայի վարչապետ Յուրի Եխանուրովը: Ըստ Բ.Տարասյուկի, այցի ճշգրիտ ժամկետը կախված կլինի հայ-ուկրաինական միջկառավարական աշխատանքային խմբի բանակցությունների արդյունքից, որոնք շուտով կմեկնարկեն Երեւանում: Բացի այդ, ընթացիկ տարվա աշնանը նախատեսվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցն Ուկրաինա, հավելել է նա:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |