Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով ՀՀ դեսպան է նշանակվել Հունգարիայում, Սլովակիայում եւ Չեխիայում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հունիսի 17-ի հրամանագրերով Ջիվան Թաբիբյանն ազատվել է Հունգարիայում, Սլովակիայում եւ Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նույն հրամանագրով այդ պաշտոնում համատեղության կարգով նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը` Վիեննա):
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---