Շարմազանով. Հուսով եմ՝ մինչև դեկտեմբերի 23-ը ՀՀ-ն ու ՌԴ-ն կվավերացնեն ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու պայմանագիրը![]() 5 նոյեմբերի 2014 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում գտնվող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր՝ նոյեմբերի 5-ին, հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: ՀՀ խորհրդարանի փոխխոսնակը հույս է հայտնել, որ մինչև դեկտեմբերի 23-ը Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը երկու երկրի խորհրդարանները կվավերացնեն Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը: Նարիշկինը պատրաստակամություն է հայտնել հնարավոր սեղմ ժամկետում վավերացնել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը: Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը: Մինչև այդ, դեռ մայիսի 29-ին Աստանայում ստորագրվել էր ԵՏՄ մասին պայմանագիրը, ինչը Մաքսային միության զարգացման նոր փուլ ազդարարեց: Այն ժամանակ ԵՏՄ-ին պետք է միանար Հայաստանը, որը 2013-ի սեպտեմբերին հրաժարվեց ԵՄ հետ ասոցացումից հօգուտ ՄՄ հետ հարաբերությունների ամրապնդման: Սակայն ՀՀ հետ պայմանագրի կնքումը խափանվեց ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսային հսկողության հարցի վերաբերյալ Ղազախստանի դիրքորոշման պատճառով: ԵՏՄ-ն ենթադրում է միասնական մաքսային քաղաքականություն, կապիտալների, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժ: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ին: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև հայ-ռուսական դաշնակցային գործակցության հետագա զարգացման և խորացման անհրաժեշտությանը բոլոր ուղղություններով: Նա, մասնավորապես, կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովների, ինչպես նաև միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրի խորհրդարանականների առավել սերտ գործակցությունը: Պետդումայի նախագահն իր հերթին բարձր է գնահատել երկկողմ դաշնակցային հարաբերությունների ներկա մակարդակը: Բացի այդ, Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը հանդես է գալիս հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Նա բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել հակամարտությունների ռազմական լուծման ցանկացած փորձ: ԱԺ փոխխոսնակը նաև նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է ՀԱՊԿ-ի, մասնավորապես՝ ՀԱՊԿ ԽՎ-ի դերն ու նշանակությունը: Նա իր մտահոգությունն է հայտնել, որ որոշ գործընկերներ երբեմն չեն պաշտպանում ՀԱՊԿ-ի իրենց դաշնակիցների դիրքորոշումը: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է ՀԱՊԿ-ի շրջանակում փոխգործակցությունը: Էդուարդ Շարմազանովը Պետդումայի նախագահի հետ զրույցում նշել է, որ 2015-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Նա հույս է հայտնել, որ ՌԴ ժողովի Դաշնության խորհուրդը և Պետդուման կաջակցեն միջոցառումների անցկացման հարցում: Մայիսի 27-ին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստին որոշվել էր, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է լինելու անմոռուկ ծաղիկը, իսկ կարգախոսը՝ «Հիշում եմ և պահանջում»: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունվելու է համահայկական հռչակագիր: Մոսկվա Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի աշխատանքներին: Ըստ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության, ՀՀ պատվիրակության կազմում են պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |