ANCA տպավորիչ հաջողությունն ԱՄՆ ընտրություններում. Հաղթել են գրեթե բոլոր հայամետ թեկնածուները![]() 6 նոյեմբերի 2014 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ամիսների լարված աշխատանքից հետո Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) տպավորիչ հաջողության է հասել՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հաղթել է կազմակերպության աջակցությունը վայելով հայամետ գործիչների 95 տոկոսը: Հաղթանակածների թվում, ըստ ANCA-ի, կան «ինչպես հին բարեկամներ», որոնք ակտիվորեն համագործակցել են հայերի հետ նախորդ գումարման Կոնգրեսում, այնպես էլ նոր գործընկերներ: Առավել կարևորվում է հանրապետական Բոբ Դոլդի հաղթանակը, որն ընտրվել է Ներկայացուցիչների պալատի կազմում Իլինոյսի տասներորդ ընտրատարածքից: Դոլդն արդեն մեկ անգամ ընտրվել է Կոնգրես և եղել հայկական հարցերով զբաղվող «Հայկական կոկուս» երկկուսակցական խմբի անդամ, նա հաղթանակ է տարել ամենաբարդ ընտրարշավներից մեկում: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ «բարեկամ կոնգրեսականների» հաղթանակները հայերի քվեների աջակցությամբ միշտ են ուրախացնում, հատկապես, բարդ ու մրցակցային ընտրությունների պարագայում: «Մենք հպարտ ենք, որ մեր մասնակցությունը ռեկորդային էր, մենք արդեն պատրաստվում ենք հաղթահարել այդ ցուցանիշը 2016-ի ընտրական փուլում»,-հայտարարել է նա: Այլ նշանակալի հաղթանակների թվում է կոնգրեսական Մայքլ Գրիմի ընտրությունը՝ նա հանրապետական է Նյու Յորքից: Նա «Հայկական կոկուսի» գործող համանախագահն է և հաղթել է 13 տոկոսի առավելությամբ: Կարևորվում է նաև հանրապետական Դևիդ Վալադաոյի հաղթանակը, որը Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հեղինակն է և հաղթել է Կալիֆորնիայում 18 տոկոսի առավելությամբ: Կալիֆորնիայից Կոնգրեսում կարող են հայտնվել նաև հայերի աջակցությունը վայելող դեմոկրատներ Ջիմ Կոստան, Մայք Հոնդան, Փիթեր Ագիլարն ու Ռաուլ Ռուիսը՝ նրանց դեպքում հաշվարկը դեռ վերջնական չէ: Ներկայացուցիչների պալատի ընտրություններում հաղթել են նաև հանրապետական Դևիդ Բրատը Վանքուվերից, հանրապետական Միչ ՄաքՔոնելը Քենտուկկիից, որը մեծամասնության ներկայացուցիչը կլինի Սենատում: Սենատ է անցել նաև Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ, դեմոկրատ Գերի Փիթերսը Միչիգանից, որին նույնպես սատարել է Հայ Դատի հանձնախումբը: Դեմոկրատներից Ներկայացուցիչների պալատ են ընտրվել Աննա Էշուն և Ջեքի Շփեյերը՝ երկուսն էլ հայկական ծագում ունեն մորական կողմից: Կոնգրեսի ընտրություններից բացի, Կալիֆորնիայի օրենսդիր մարմին են անցել Ադրին Նազարայնն ու Խաչո Աչաջյանը, իսկ Ռոդ Այլենդի խորհրդարան՝ Քաթրին Ղազարյանը: Սքոթ Ավետիսյանը վերընտրվել է Վարվիքի քաղաքապետի պաշտոնում, որը Ռոդ Այլենդի երկրորդ քաղաքն է մեծությամբ: Ռաքել Նարոյանը կոնսուլի պաշտոնը կզբաղեցնի Սանտա Կրուզում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նույնպես հաղթանակ են տարել տասնյակ հայամետ թեկնածուներ: Հանձնախումբը նշում է, որ հայերի մասնակցությունն ընտրություններին աննախադեպ բարձր էր, ինչը զգալի էր հատկապես ընտրողների ընդհանուր զանգվածի ոչ այնքան ակտիվ մասնակցության ֆոնին: Նոյեմբերի 4-ին Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում՝ Սենատում և Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստացան հանրապետականները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |