Ակոռի գյուղի հայկական հին գերեզմանատունն ավերվել է![]() 6 նոյեմբերի 2014 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Իգդիրի մոտ գտնվող Ակոռի (ներկայիս անվանումով՝ Յենի Դողան-Վերածնված) գյուղում հայկական հին գերեզմանատունը գանձ որոնողների ուշադրության կենտրոնում հայտնվելուց հետո ավերվել է. հանգուցյալների ոսկորներն այս ու այն կողմ են թափված, տեղեկացնում է Dicle լրատվական գործակալությունը: 1800-ական թվականներին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով այս գյուղը փլվածքի տակ էր մնացել, սակայն հետո փլատակների վրա նոր գյուղ է կառուցվել և վերանվանվել է Յենի Դողան: Արարատի փեշերին գտնվող և տուրիզմի առումով հետաքրքիր այս գյուղը` պատմական Ակոռին, հայերի ամենահին բնակավայրերից է համարվում: Tert.am-ը գրում է, որ անտերության մատնված գերեզմանատան որոշ գերեզմաններ փորված են, ոսկորները ցիր ու ցան են եղել: Պատմական գյուղի միակ վայրը, որը փլատակների տակ չի մնացել երկրաշարժի ժամանակ, եղել է հենց այս գերեզմանատունը: Հիմնականում քրդաբնակ այս գյուղի բնակիչները չեն հասկանում, թե այն ինչու վերահսկողության տակ չի վերցվում և ցանկանում են, որ պետությունը տեր կանգնի հարյուրավոր տարիներ առաջ այս հողերում ապրածների պատմությանը: Ցոլակերտը (այժմ՝ Իգդիր) քաղաք է ներկայիս Թուրքիայի արևելյան մասում գտնվող ար Իգդիր իլում, պատմական Արևելյան Հայաստանում։ Իգդիր իլի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքն է։ Գտնվում է Մասիսից հյուսիս-արևմուտք, Արարատյան դաշտի հարավային մասում, Արաքսի աջ կողմում, Երևանից մոտ 40 կմ հարավարևմուտք։ Տեղանքը հարթավայրային է։ Գյուղաքաղաքը շրջապատված է այգիներով ու բարդու պուրակներով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |