Օբամա. Իրանի հետ բանակցությունները կառուցողական են. Պատժամիջոցները կարող են չեղարկվել 6 նոյեմբերի 2014 - 12:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կառուցողական է համարում բանակցություններն Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, ԱՄՆ առաջնորդը հայտարարել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում: «Մեր աննախադեպ պատժամիջոցների շնորհիվ, որոնք զգալի ազդեցություն ունեցան Իրանի տնտեսության վրա, Թեհրանի ներկայացուցիչները նստեցին բանակցությունների սեղանի շուրջ և առաջին անգամ լրջորեն տրամադրված են հավաստիացնելու համաշխարհային հանրությանը, որ իրենց միջուկային ծրագիրը ռազմական չէ»,-ասել է Օբաման: «Մենք ծրագիր ներկայացրեցինք Իրանին, որը թույլ կտա նրան բավարարել խաղաղ կարիքներն էներգետիկայում: Նրանց առաջնորդները պնդում են, որ միջուկային զենք չեն մշակում: Եթե դա ճիշտ է, նրանք կարող են հավաստիացնել դրանում հանրությանը ստուգման ենթակա միջոցներով»,-ասել է Օբաման՝ նշելով, որ դա թույլ կտա Իրանին դուրս գալ պատժամիջոցների ռեժիմից: Թեհրանը տարբեր մակարդակներում բազմիցս է հայտարարել, որ մինչ նոյեմբերի 24-ը հնարավոր է համապարփակ համաձայնագրի կնքումը միջուկային ծրագրի վերաբերյալ: Նոյեմբերի 9-10-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա Իրանի պատվիրակության հերթական հանդիպումը միջուկային ծրագրի շուրջ բանակցողների հետ: Հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության գծով գերագվույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: 2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Նախատեսվում է, որ մինչ նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կքննարկեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բոլոր տարրերը և կստորագրեն համապատասխան համաձայնագիր: Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից: Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը հատկապես կարևորվում է հակառուսական պատժամիջոցների և Եվրոպայում էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների որոնման հետ: Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել էր, որ երկիրը կողմ է «առողջ մրցակցությանը», սակայն պատրաստ է համակարգել քայլերը Մոսկվայի հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |