Ձուկն ու մեղրը փորձաքննություն կանցնեն. Նպատակն է խթանել տեղական արտադրանքի աճը![]() 6 նոյեմբերի 2014 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 6-ի իր նիստում հաստատել է «2015-2017 թվականների Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով ձկան և մեղրի փորձաքննություններ» ծրագիրը: Որպես նախագծի հիմնավորում նշվում է, որ ծրագիրը հաստատելու մասին նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ: Դրա իրագործումը հնարավորություն կտա միջազգային պահանջներին համապատասխան ձկնաբուծություն և մեղվաբուծություն զարգացնել, այդ ոլորտներում պատշաճ մակարդակի պետական վերահսկողություն սահմանել ու կատարելագործել: ԵՄ երկրներ այժմ ձուկ և մեղր չի արտահանվում: Եթե մեղրի համար 2013-ին մնացորդային նյութերի հսկողության ծրագիր իրականացվել է, ապա ձկան դեպքում մնացորդային նյութերի պարունակության կամ դրանց քանակական գերազանցման մասին անհրաժեշտ տեղեկատվություն և հիմքեր չկան: Բացի այդ, նպատակներից է բացահայտել ՀՀ-ում արտադրվող և սպառվող ձկան և մեղրի մեջ մի շարք նյութերի սահմանային թույլատրելի քանակությունը, դրանց գերազանցումները և չթույլատրված նյութերի կիրառումը, բարձրացնել տեղական արտադրության սննդամթերքի անվտանգության ապահովման և սննդայի գործոնով պայմանավորված մարդկանց առողջության պաշտպանության մակարդակը, բարելավել վտանգավոր սննդամթերքի հայտնաբերման ներկա իրավիճակը, ինչպես նաև բացահայտել վտանգավոր սննդամթերքը, ինչն էլ կապահովի տեղական արտադրության անվտանգ սննդամթերքի շուկայահանումը: Նաև նախադրյալներ կստեղծեն արտահանման և դրա ծավալների ավելացման համար, իսկ արդյունքում երկորւմ բնակչությունը կապահովվի անվտանգ և որակյալ սննդամթերքով: Հաջողության դեպքում ծրագրից ակնկալվող արդյունքներն են հանրապետության տարածքում իրականացնել ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հայտնաբերման միջազգային ընդունված հետազոտություններ: Տեղական շուկան և սպառողներին ապահովել սննդամթերքի անվտագության միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխանող սննդամթերքով, ստեղծել ձկան և մեղրի անվտանգ արտադրության և պետական հսկողության ապահովման միջազգային ընդունելի գործելակերպ, որը կապահովի տեղական սպառողների առողջության պաշտպանությունը սննդային վնասակար և վտանգավոր գործոններից: Այն նաև տեղական արտադրության համար ճանապարհ կբացի դեպի եվրոպական և այլ շուկաներ՝ խթանելով տեղական արտադրության ծավալների աճը: Հղումներ թեմայով. Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |