ՀԱՊԿ-ը կասեցրեց ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը «ոչ կառուցողական» և «թշնամական» գործողությունների պատճառով![]() 6 նոյեմբերի 2014 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կասեցրերց ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման ջանքերը, դաշինքի «ոչ կառուցողական» և «թշնամական» գործողությունների պատճառով, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ոչ կառուցողական և հաճախ նույնիսկ թշնամական գործողությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ հանդեպ,…կասեցվեցին ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատմանն ուղղված ջանքերը»,-ասել է նա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում: Բորդյուժան նշել է, որ կազմակերպությունը կշարունակի գործակցությունը ԵԱՀԿ հետ, կզորացնի համագործակցությունը Շանհայի Համագործակցության կազմակերպության հետ և կապեր կհաստատի Լատինական Ամերիկայի երկրների և Իրանի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Դեռ հունիսին Ռուսաստանի խորհրդարանում հանդիպելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, թե կազմակերպության անդամ-պետությունների արտգործնախարարների խորհուրդը անհրաժեշտ է համարել դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը և առաջնահերթ համարել Շանհայի համագործակցության կազմակերպության ու Չինաստանի հետ համագործակցությունը: «Հաշվի առնելով իրավիճակը, ԱԳՆԽ-ն նպատակահարմար է համարում կասեցնել եվրոպական հարթակում բանակցային դաշտ ունենալու միտումով ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու փորձերը, խորհուրդ տալով զարգացնել գործակցությունը ԵԱՀԿ հետ»,-ասել է Բորդյուժան Պետդումայում ԵԱՀԿ ԽՎ-ում ԵԱՀԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ հանիպմանը: Դրան հաջորդեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը դադարեցնելու մասին, ՀԱՊԿ անդամ երկրներին չի վերաբերում: Նրա խոսքով, Նիկոլայ Բորդյուժայի խոսքերն առնչվում են միայն ՀԱՊԿ-ՆԱՏՕ ձևաչափին: ![]() ![]() ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |