ՎիվաՍել-ՄՏՍ-ը միացել է «Սիրելի ուսուցիչ» արշավին. Յուրաքանչյուր երեխայի որակյալ կրթությունը ժամանակի հրամայականն է![]() 6 նոյեմբերի 2014 - 17:37 AMT PanARMENIAN.Net - «Թիչ Ֆոր Արմենիա» («Կրթություն Հայաստան») կազմակերպության և աջակիցների օժանդակությամբ, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ «Սիրելի ուսուցիչ» միջոցառումը, որը նույն խորագրով տեղեկատվական արշավի մաս է կազմում: Այս նախաձեռնության նպատակը հանրությանը ուսուցչի դերի կարևորության ու ազդեցության մասին հիշեցնելն է: Այն բոլորին ընձեռված հրաշալի միջոց է` կատարած աշխատանքի համար իրենց սիրելի ուսուցիչներին երախտիքի խոսք ասելու: Միջոցառմանը մասնակցեցին ուսուցիչներ, նրանց թեկնածությունը որպես լավագույն ուսուցիչ ներկայացրած երիտասարդներ, նախաձեռնությանն աջակցող կազմակերպություններ և ընկերություններ: Ուսուցիչներն ու նրանց սաները վերստին շփվելու, միմյանց շնորհակալություն հայտնելու և լուսանկարվելու յուրօրինակ առիթ ունեցան: Մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց շնորհակալագրեր հանձնել իրենց ներկայացրած ուսուցիչներին: Հյուրերին երգով ողջունեցին «Oրրան»-ի սաները: Երախտիքի ուղերձով նախաձեռնությանը միացել են հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը, շախմատի աշխարհի չեմպիոն գրոյսմաստեր Լևոն Արոնյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը և այլոք, ում մասնագիտական և անձնական զարգացման մեջ իրենց ուրույն դերն են ունեցել ուսուցիչները, ասվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաղորդագրության մեջ: «Մենք կիսում ենք ուսուցչի մասնագիտական պատասխանատվությունը, որի հիմքում գիտելիքն ու մասնագիտական հմտություններն են, ինչպես նաև աշակերտներին փոխանցվող արժեքներն են»,- նշել է «Կրթություն Հայաստան» կազմակերպության հիմնադիր-նախագահ Լարիսա Ռայանը: «Տարիների հետ ավելի ու ավելի ես համոզվում, որ մեր կյանքի ուղու ընտրության, հաջողությունների, աշխարհայացքի ձևավորման ու զարգացման, գեղեցիկն ու հանրօգուտը գնահատելու, զոհողությունների գնալու ու դժվարություններին դիմակայելու, կայացված թե՛ բարոյապես, և թե՛ ռացիոնալ ճիշտ որոշումների կայացման գործում, իրենց անգնահատելի դերն են ունեցել մեր ուսուցիչները: Խոնարհվում եմ իմ ուսուցիչների առջև: Կոչ եմ անում մեր երիտասարդներին՝ փորձել առավելագույնը քաղել նրանց հետ շփումից՝ գիտակցելով, որ այն ինչ ասում է սիրելի ուսուցիչը, դժվար թե ուրիշ որևէ մեկը երբևէ ասի», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Կրթություն Հայաստան» կազմակերպությունը հավաքագրում և վերապատրաստում է հարուստ ձեռքբերումներով երիտասարդ մասնագետների, ովքեր, երկու տարի դպրոցներում դասավանդելով`կարող են զարգացնել երեխաների կրթական հնարավորությունները։ «Կրթություն Հայաստանն» արդյունավետ համագործակցություն է սկսել մի շարք հիմնադրամների, կազմակերպությունների և անհատների հետ, որոնց համար ևս յուրաքանչյուր երեխայի որակյալ կրթությունը ժամանակի հրամայականն է: Կազմակերպության գլխավոր գործընկերներն են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը: «Սիրելի ուսուցիչ» միջոցառմանն աջակցում են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ՎիվաՍել-ՄՏՍ, Deem Communications, «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա բոթլեր», «Գոլդն գրեյպ Արմաս» և «La Fourchette» ընկերությունները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |