Անհայտ կորածների որոնման Միջազգային աշխատանքային խմբի պատվիրակությունը գտնվում է ԼՂՀ-ում19 հունիսի 2006 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում Անհայտ կորածների որոնման, պատանդների եւ գերիների ազատման միջազգային աշխատանքային խմբի (ՄԱԽ) պատվիրակությունը, որ գլխավորում է ՄԱԽ-ի համանախագահ Բերնհարդ Կլազենը (Գերմանիա) եւ Պաատա Զաքարեիշվիլին (Վրաստան) գտնվում է Ստեփանակերտում: Այցի շրջանակներում տեղի են ունեցել պատվիրակության անդամների հանդիպումները ԼՂՀ արտգործնախարար Գերոգի Պետրոսյանի, ԼՂՀ անհայտ կործաների եւ գերիների հարցերով պետական հանձնաժողովի անդամների, Ստեփանակերտում Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի առաքելության անդամների հետ: Այդ մասին հաղորդել է Լեռնային Ղարաբաղում ՄԱԽ համակարգող Ալբերտ Ոսկանյանը: Հանդիպումների ժամանակ քննարկվել է ղարաբաղյան գոտում անհայտ կորած անձնաց որոնումը ակտիվացնելու հնարավորությունը: ԼՂՀ այցի ընթացքում աշխատանք է տարվել նաեւ ԼՂՀ եւ Ադրբեջանի Անհայտ կորածների եւ գերիների պետական հանձնաժողովների հարցապնդումների գծով: Հունիսի 20-ին ՄԱԽ-ի պատվիրակությունը կմեկնի Երեւան աշխատանքները շարունակելու նպատակով, հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |