Ազնավուր. Խորապես վիրավորված եմ թուրքական թերթի ստոր մանիպուլյացիայից![]() 7 նոյեմբերի 2014 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ հարցազրույց չի տվել թուրքական Posta թերթին, որն իր անունից հրապարակել էր պարբերականը: «Ես հարցազրույց չեմ տվել թուրքական Posta թերթին: Խորապես վիրավորված եմ այդ ստոր մանիպուլյացիայից», ասվում է երգչի հայտարարության մեջ, որը զետեղված է նրա Ֆեյսբուք-յան էջում: Նոյեմբերի 4-ին թուրքական Posta թերթը գրել էր, թե Շառլ Ազնավուրը Թուրքիայի Իզմիթ բնակավայրում տեղի ունեցող «Ոսկե սոսի» մրցանակաբաշխության այս տարվա դափնեկիրների թվում է: Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին այս տարի պարգևատրելու են Ստամբուլում: Թեև բուն մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ի երեկոյան, Փարիզում Թուրքիայի հյուպատոս Հաքքը Աքըլն Ազնավուրի մրցանակն արդեն նրան է հանձնել: «Իզմիթում ծնված մայրս եթե տեսներ, որ իր համաքաղաքացիներն ինձ մրցանակ են հանձնում, երջանիկ կլիներ»,- այս առթիվ ասել է Ազնավուրը, ըստ հրապարակման: Նույն Posta-ում հրապարակված հարցազրույցում, որն իբր Ազնավուրը տվել էր թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանին, շանսոնյեն ներկայացվում է որպես մի շարք թուրքամետ հայտարարությունների հեղինակ: Ըստ հրապարակման, նա ասել էր, թե չնայած ՀՀ դեսպանն է Շվեյցարիայում, չի շարժվում Երևանի հրահանգներով: «Ես անկախ դեսպան եմ» ասել է նա: Հայաստանի ԱԳՆ-ն հերքեց դա, հայտարարելով, որ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Ազնավուրը թուրքական որևէ թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ստացել: Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը: Հոկտեմբերի 3-ին Ազնավուրը համերգով հանդես եկավ Մոսկվայում: 90-ամյա երգիչը հայտարարում է, որ մտադիր է երգել մինչև 100-ամյակը՝ նշելով, որ ապրում է ակտիվ և առողջ կյանքով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |