14 մլրդ դրամ գիտությանը. Բազային ֆինանսավորմամբ կիրականացվի 10 նոր ծրագիր 7 նոյեմբերի 2014 - 10:50 AMT PanARMENIAN.Net - 2015 թվականին գիտության ֆինանսավորումն ավելանալու է ոչ թե պետության եկամուտների աճին համապատասխան` 4.3 %-ով, այլ կրկնակի ավել` կազմելով 14 մլրդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ավելացել է բազային ֆինանսավորման ծավալը, որի շրջանակում կֆինանսավորվի 10 նոր ծրագիր: «Գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարներ կտրամադրվեն, գիտության դոկտորներին` 50.000 դրամ, գիտության թեկնածուներին` 25.000 դրամ»,- գրել է նա: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում նոյեմբերի 6-ին պատգամավորներն ամփոփել են ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման արդյունքները: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար: Բացի այդ նախօրեին՝ նոյեմբերի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը հայտնել է, որ հայկական չարտոնագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները հնարավորություն կունենան պետական նմուշի դիպլոմներ ստանալ։ Կառավարությունն արդեն հաստատել է նախորդ տարիների ոչ պետական չարտոնագրված բուհերի շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմի տրամադրման կարգը, հաղորդում է ARKA գործակալությունը։ «Մի քանի տարի առաջ մենք նմանատիպ փոփոխություններ ենք կատարել օրենքում, որպեսզի հազարավոր մարդիկ, ովքեր 90–ականներից մինչև օրս սովորում են և ավարտում չարտոնագրված ոչ պետական հաստատություններ և ստանում Հայաստանի տարածքում և արտերկրում իրավական որևէ ուժ չունեցող դիպլոմներ, կարողանան ստանալ պետական դիպլոմներ»,- ասել է նախարարը։ Ըստ նրա, այդ կապակցությամբ կառավարությունն օրենսդրական նախաձեռնություն է մշակել, որը թույլ է տալիս չարտոնագրված բուհերի շրջանավարտներին, ովքեր ունեն ոչ պետական նմուշի դիպլոմ, կրկին պետական քննություն հանձնել համապատասխան բուհերում, որոնք կսահմանի նախարարությունը։ Ինչպես նշել է նախարարը, քննությունները հաջող հանձնելու դեպքում շրջանավարտները կկարողանան ստանալ նույն մասնագիտության պետական դիպլոմ։ «Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ նմանատիպ բուհերի շրջանավարտների միայն 30 տոկոսն է կարողացել կրկնակի պետական քննություններ հանձնել և փոխել դիպլոմները։ Նոր օրենքով կառավարությունը երկարացնում է նմանատիպ մեխանիզմի գործողության ժամկետը մինչև 2016-2017 թվականները, քանի որ կան դեռ հարյուրավոր մարդիկ, ովքեր չեն հասցրել օգտվել այդ հնարավորությունից»,– ասել է նա։ Կրթության և գիտության նախարարության տվյալով` նախորդ տարիներին պետական նմուշի դիպլոմ ստանալու համար դիմել են չարտոնագրված բուհերի 2650 շրջանավարտներ, որոնցից պետական քննություն հանձնելուց հետո դիպլոմ է ստացել 1900 մարդ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |