Չավուշօղլու. Թուրքիան երբեք չի ընդունի Ցեղասպանությունը 7 նոյեմբերի 2014 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին տեղեկություններ է հաղորդել արտաքին դաշտում երկրի առաջիկա անելիքների մասին՝ անդրադառնալով նաև հայկական հարցին: «Ցեղասպանությունը, որը ցականում են վերագրել մեր պապերին ու ժողովրդին, անհնար է, որ ընդունենք: Սա միշտ ենք ընդգծում»,- ասել է թուրք նախարարը, մեջբերում է Asbarez-ը: Չավուշօղլուն անդրադարձել է նաև Շվեցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտած Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի գործին: Նա տեղեկացրել է, որ իրենք շատ ուշադիր հետևում են Շվեցարիայի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատում բողոքարկվող գործին: 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: ՄԻԵԴ-ը 2013 թ. դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի դեմ Դողու Փերինչեքի գործով դատավճռում նշել էր, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ, քանի որ Շվեյցարիայի օրենքն իր մեջ խոսքի ազատությունը կաշկանդող տարրեր է պարունակում: Ինչից հետո Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկել էր ՄԻԵԴ վճիռը: Հայաստանի Հանրապետությունը «Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) գործով ներգրավվում է որպես երրորդ կողմ: Միևնույն ժամանակ Ստամբուլի համալսարանի եվրասիական ինստիտուտում կազմակերպվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանս: Մասնակիցների թվում են եղել պաշտոնաթող դիվանագետ Ալև Քիլըչը, ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևան, պրոֆեսոր Քեմալ Չիչեքը և մի շարք այլ գիտանականներ ու դիվանագետներ, հաղորդում է Ermenihaber-ը: Կոնֆերանսի մասնակիցները հայտարարել են, թե իբր Ցեղասպանությունը սուտ քարոզչություն է, և այդ համատեքստում կարևորել ՄԻԵԴ-ում թուրք Փերինչեքի շահած դատը: Փաշաևան շեշտել է, թե իմպերիալիստական երկրներն իրենց շահերին են ծառայեցնում Հայոց ցեղասպանության մասին քարոզշությունը, իսկ պրոֆեսոր Չիչեքն անհրաժեշտ համարել ավելի ուժեղացնել պայքարը ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |