Օբաման փողի է սպասում ԻՊ դեմ պատերազմի համար, Սիրիան՝ ռուսական ՀՕՊ համալիրներին 7 նոյեմբերի 2014 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Մոսկվան Դամասկոս կառաքի С-300 զենիթահրթիռային համալիրներ, այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը: Ըստ նրա, համալիրների պահանջարկը կապված է Սիրիայի կառավարության մտավախությունների հետ ԱՄՆ նախագահ Օբամայի մտադրությունների առնչությամբ: «Մենք գիտակցում ենք, որ Օբաման ներքին պատճառներով ցանկանում է խուսափել Սիրիայի հետ պատերազմից և սահմանափակվում է «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներով: Բայց մենք չգիտենք, թե ինչպես կվարվի Օբաման ուժգնացող ճնշման պայմաններով, ուստի մենք պետք է պատրաստ լինենք»,-ասել է նախարարը լիբանանյան «Ակ Ահբար» թերթին տված հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Մենք խնդրել ենք նրանցից (ՌԴ)…որակյալ սպառազինություն»,-ասել է Մուալեմը: «Մենք կստանանք համակարգերն ու այլ որակյալ զենք խելամիտ ժամկետում»,-նշել է նա: Ըստ սիրիացի նախարարի, որոշ ձգձգում կա առաքման հարցում, կապված մի շարք բյուրոկրատական ձևականությունների հետ: Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ С-300 համալիրների առաքումը Դամասկոս դադարեցվել է: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից 3,2 մլրդ դոլար է խնդրել Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարի համար, հայտնում է Bloomberg-ը: Գումարը ներառում է ինչպես ավիահարվածների ծախսերը, այնպես էլ Ասադի դեմ պայքարող «աշխարհիկ» ընդդիմության պատրաստման ու սպառազինման հնարավոր ծախսերի համար: Մինչդեռ Իրաքի ՆԳՆ փոխղեկավար Ադնան ալ Ասադին հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» հասել է Փարիզ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում գործում է 200 անդամ ունեցող խումբը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Մոնակոյում Ինտերպոլի Գլխավոր վեհաժողովի նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ Ալ Ասադիի, իրաքյան և ֆրանսիական հետախուզական ուժերը բացահայտել են խմբի անդամներին, այժմ նրանց հետևում են: Վաղուց է հայտնի, որ ԻՊ-ն բավականաչափ համակիրներ ունի Արևմուտքում՝ Իրաքում և Սիրիայում հարյուրավոր կամավորներ են կռվում Եվրոպայից: Ըստ հարցումների, իսլամիստներին համակրում է յուրաքանչյուր յոթերորդ երիտասարդ բրիտանացին: ԻՊ հետքեր են հայտնաբերվել նաև Ռուսաստանում՝ Մերձմոսկվայում հատուկ գործողության արդյունքում նոյեմբերի 6-ին ձերբակալվեցին ավազակախմբի անդամները, որոնք մի քանի ամիս շարունակ սպանում էին վարորդներին «Դոն» ավտոմայրուղու վա: Ընդ որում, նրանք չէին կողոպտում զոհերին: Ըստ քննիչների վարկածի, վարորդների սպանությունները մերձմոսկովյան ավտոճանապարհներին կարող են մարտական մկրտության յուրահատուկ դրսևորում լինել ապագա մարտիկների համար: Ըստ Lifenews-ի, ավազակախումբը մարդկանց էր հավաքագրում ու մարզում ԻՊ շարքերում կռվելու համար: Ձերբակալվածների թվում, որոնք հիմնականում եկվորներ են Միջին Ասիայից, կան մարդիկ, որոնք սպասում էին, որ իրենց տեղափոխելու են Սիրիա և Իրաք: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |