Թբիլիսի. Աբխազական երկաթուղու բացման շուրջ բանակցություններ չեն ընթանում![]() 7 նոյեմբերի 2014 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին մեկնաբանել է Հայաստանի տրանսպորտի փոխնախարարի հայտարարությունը աբխազական երկաթուղու հնարավոր մոտալուտ վերագործարկման մասին: Ըստ վրացական «Մեր Աբխազիան» պորտալի, Զաքարեիշվիլին հայտարարել է, որ Աբխազիայի երկաթուղու հետ կապված ոչ մի գործընթաց չկա: «Ինչ որ երկու տարի առաջ էր կատարվում, նույնն էլ հիմա է, ոչ մի փոփոխություն չկա»,-ասել է նա: Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին իր հերթին, մեկնաբանելով տեղեկատվությունը, հայտարարել է, որ այս հարցի շուրջ բանակցություններ չեն ընթանում, հայտնում է apsny.ge-ն: Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցն արդիականացավ 2012 թ. և 2013-ի ընտրություններում Սահակաշվիլիի թիմի պարտությունից հետո, երբ իշխանության եկավ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նա հայտարարեց, որ պատրաստ է սեղմ ժամկետում լուծել երկաթուղու վերաբացման հարցը: Նախօրեին ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը հայտարարեց, որ Աբխազական երկաթուղու վերագործակման շուրջ փակ բանակցություններ են ընթանում, որին մասնակցում է նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը: «Քանի որ բանակցությունները փակ են ընթանում, այսինքն՝ հարցն ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական, այնտեղ խնդիր կա պայմանավորվելու Վրաստանի և Աբխազիայի իշխանությունների միջև, երևի թե պատկերացնում եք, որ այդ խնդիրը շատ բարդ մի կծիկ է։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ևս ներգրավված է այդ գործընթացների մեջ»,- ասել է Առաքելյանը Tert.am-ին՝ հույս հայտնելով, որ շուտով կկարողանան կարևոր հայտարարությամբ հանդես գալ: Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի և ՌԴ միջև փակվեց վրաց-աբխազական պատերազմի հետևանքով, որը դարձավ Հայաստանի տնտեսական ճգնաժամի պատճառներից մեկը: Երկաթուղու վերաբացումը թույլ կտա գոնե մասնակիորեն հաղթահարել շրջափակումը: Այժմ կապը Ռուսաստանի հետ իրականացվում է Վերին Լարսի անցակետով, որը հաճախ տևական ժամանակով փակվում է եղանակային պայմանների պատճառով, կամ, ինչպես նախկինում հաճախ է եղել, վրաց-ռուսական հարաբերությունների վատթարացման հետևանքով: Աբխազիայի հայ հանրության ներկայացուցիչները հուլիսի 8-ին հանդես եկան աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ լայն հանրային քննարկում նախաձեռնելու առաջարկով, ինչը տնտեսապես շահավետ է Աբխազիայի համար: Փաստաթուղթը ստորագրել են խորհրդարանի փոխխոսնակ, Աբխազիայի Հերոս Վաղարշակ Քոսյանը, ինչպես նաև երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, Աբխազիայի Հերոս Գալուստ Տրապիզոնյանը, Լեոնի շքանշանակիր Կարապետ Ղարագյոզյանը և չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Վալերի Մայրումյանը: Ըստ նախորդ տարվա մարտին անցկացված NDI սոցհարցման, Վրաստանի բնակիչների 63 տոկոսը կողմ է աբխազական երկաթուղու վերաբացմանը: Դեմ է արտահայտվել հարցման մասնակիցների 13 տոկոսը: Ըստ Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման մասին պայմանագրի, որը 30 տարով կառավարման է հանձնվել Ռուսական երկաթուղուն, Աբխազիայի հետ հաղորդակցության վերականգնման դեպքում, ներդրումները Հարավկովկասյան երկաթուղում պետք է կազմեն մինչև 2,1 մլրդ դոլար: Ընթերցեք նաև. Աբխազական երկաթուղու շուրջ բանակցություններ են ընթանում. Հնարավոր է՝ շուտով վերագործարկվի ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |