Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը արդեն 100 տարի է ընդգծված հակահայկական բնույթ կրում

PanARMENIAN.Net - «Տարածաշրջանի անունից խոսող» կազմակերպությունները պայմանականորեն կարելի է երկու կամ երեք խմբի բաժանել: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Հրազդան Մադոյանը: Նրա խոսքերով, առաջին խմբում են հայերի կողմից հենց Ջավախքում ստեղծված կազմակերպությունները: «Հակասությունները նրանց միջեւ հիմնականում ծագում են ռազմավարության հարցում իրենց իրավունքների համար մղվող պատերազմում, եւ որքան հեռու են նրանք ցանկանում եւ որքան հեռու կարող են հասնել իրենց պահանջներում: Բնական է, որ երիտասարդական կազմակերպությունները ավելի կտրուկ են տրամադրված, մյուսները ավելի զգույշ են իրենց հայտարարություններում, որը, սակայն, էական չէ: Նրանք բոլորը միահամուռ են մեկ հարցում. կենտրոնական վրացական իշխանությունների քաղաքկանությունը վերջին հարյուրամյակում եւ ավելին կրում է ընդգծված հակահայկական բնույթ: Այն ուղղված է հայերին տարածաշրջանից դուրս մղելուն, որտեղ նրանք բնակվում են ամենաքիչը 3000 տարի, կամ ազգագրական պատկերի այնպիսի փոփոխության, երբ հայերը կդառնան ազգային փոքրամասնություն առանց ձայնի իրավունքի, կամ առանց նրա, որ նրանց ձայնը լսելի լիներ կամ առավել եւս հաշվի առնվեր: Կազմակերպությունների այդ խումբն իրոք ժողովրդի կարծիքի արտահայտողն է»,- նշել է Մադոյանը:



Երկրորդ խմբում, հայ քաղաքագետի կարծիքով, Հայաստանում գրանցված կամ գործող կազմակերպություններն են: Նրանց մի մասը զբաղվում է տնտեսական ծրագրերի ստեղծմամբ ու իրականացմամբ, որքան հաջող` դա այլ հարց է. մեծ մասամբ դրանք կարճաժամկետ ծրագրեր են: Մյուս մասը փորձում է Հայաստանում ունեցած իր հարցերը լուծել Ջավախքի ծագում ունեցող քաղաքացիների միջոցով: «Երկրորդների հեղինակությունը իրոք մեծ չէ, առաջինների մասին գիտեն միայն նրանք, ում հետ նրանք անմիջականորեն աշխատում են: Այդ կազմակերպությունները ջանաբար շրջանցում են ամեն ինչ, որը նույնիսկ մոտավոր կերպով կարող է որպես քաղաքականություն որակվել»,- ասել է նա:



«Վերջապես, երրորդ խումբը. անցանկալի կազմակերպություններն ու անձինք ինչպիսիք են վրաց խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդը, որոնք այնքան Վրաստանի իշխանություններին չեն ծառայում, որքան առանձին մարդկանց դրա ղեկավարությունից: Նրանք ուղարկվում են Թբիլիսիից եւ Ջավախքում նրանց հանդեպ վերաբերմունքը համապատասխան է»,- նկատել է քաղաքագետը: Նա նաեւ հիշեցրեց, որ գոյություն ունեն տարբեր բնույթի վրացական կազմակերպություններ, սկսած եկեղեցականից ու կրոնականից վերջացրած իրավապաշտպանականով, որ գործում են Ջավախքում: «Դրանք բոլորը ծայրահեղ ազգայնամոլական են, հայկական կազմակերպությունների համագործակցությունը մերժում են եւ վարում են իշխանությունների պաշտոնական կուրսը` «Ջավախքն առանց հայերի»: Վերջին տարում, Ջավախքի թուրքացման կապակցությամբ, նկատելի է թուրքական կազմակերպությունների ակտիվացումը, որոնք դեռ բացիբաց չեն խոսում են իրենց գոյության մասին. հայերի հասցեին ուղղած սպառնալիքներով թռուցիկներ են տարածվում, որը, թեեւ, կարող է նաեւ վրաց հատուկ նշանակության ծառայությունների պրովոկացիան լինել»,- ընդգծել է Հրազդան Մադոյանը:
 Ուշագրավ
---