Գյումրիում կանգնեցվել է հայտնի զինագործ Կալաշնիկովի արձանը![]() 8 նոյեմբերի 2014 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Գյումրիում գործող ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում բացվեց Առաջին աշխարհամարտի 100-ամյակին նվիրված մարտական փառքի թանգարանն ու Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի՝ արձանը։ Հուշահամալիրը մեծ հանդիսությամբ բացվեց ռազմակայանի տարածքում գտնվող «Մեծ ամրոց» կոչվող վայրում: Հանդիսավոր հանրահավաքին ներկա էր ռազմակայանի հրամանատարությունը, ինչպես նաև հրավիրյալներ: Ինչպես նշեց իր ելույթում ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը, պատահական չէ, որ այդ կարևոր միջոցառումն անցնում է Գյումրիում՝ խորհրդանշելով սերունդների հաջորդականությունը: «Սա այն վայրն է, որտեղ կանգնեցված է եղել հանուն մեր երկու երկրների անկախության ու ազատության զոհված այն գեներալների, սպաների հիշատակը հավերժացնող հուշարձանը, ովքեր զոհվել են` կյանքի գնով պաշտպանելով քրիտոնեական արժեքները, ժողովուրդների ինքնությունն ու ազատ և անկախ ապրելու իրավունքը; Հավերժ փառք բոլոր հերոսներին»,-ասել է Օհանյանը: ՌԴ ռազմակայանի հրամանատարի հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով օգնական, վարդապետ Անդրեյը (Վաց) նշեց, որ հուշահամալիրի բացումը մեծ նշանակություն ունի, քանի որ ուշադրությունը սրբությունների, այդ թվում նաև ռազմական սրբությունների, հանդեպ չափազանց կարևոր է: «Կալաշնիկովի արձան տեղադրելու և մարտական փառքի թանգարան բացելու գաղափարը նոր չէ, բայց իրականացնել այն հաջովեց այսօր: Սրբություն է նաև այս վայրը, և նահատակված թագուհի Ալեքսանդրայի եկեղեցին, որը գտնվում է «Մեծ ամրոցի» կենտրոնում: Ուստի այս երկու վայրերը հոգևորն ու մշակութայինն են միավորում»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է «Պատվո բլուր» հուշահամալիրում հայ և ռուս ժողովրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող հիշատակի խաչի օծման արարողությամբ: Հյուրերը շրջել են ռազմաբազայի տարածքում, ծանոթացել թանգարանի շենքային պայմաններին, անվանական եղևնիներ են տնկել: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Ռուսաստանի ուժային կառույցների, դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներ, զինվորականներ, վետերաններ և այլք: Միխայիլ Կալաշնիկովը աշխարհի ամենաճանաչված զինագործներից է` նրա ստեղծած «ԱԿ» ինքնաձիգը օգտագործվում է աշխարհի 100 երկրներում: Ծնվել է 1919-ի նոյեմբերի 10, Կուրյաում. ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հրաձգային զենքի ճարտարագետ-կոնստրուկտոր է, տեխնիկական գիտությունների դոկտոր (1971), գեներալ-լեյտենանտ (1999): Միխայիլ Կալաշնիկովը երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի և մեկ անգամ` Ռուսաստանի հերոսի կոչումին։ Կալաշնիկովի ինքնաձիգը (AK-47) համարվում է ամենավստահելի և հարմար զենքերից մեկը։ Այն նաև ընդգրկվել է «20-րդ դարի ամենահայտնի գյուտերի» ցանկում։ Photo: AFP ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |