Ռուսաստանը չի հրաժարվի իր օդային տարածքով ուկրաինական ինքնաթիռների տարանցման արգելքից![]() 10 նոյեմբերի 2014 - 11:17 AMT PanARMENIAN.Net - ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել է, որ երկրի կառավարությունն առայժմ մտադիր չէ հանել արգելքը, որը գործում է Ռուսաստանի տարածքով ուկրաինական ավիաչվերթների տարանցման համար, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Ըստ նրա, այդ հարցը չի քննարկվել: Ավելի վաղ ՏԱՍՍ-ը, ավիաընկերությունների տրամադրած տեղեկությունների վրա հղումով, հայտնել էր, որ ռուսական և ուկրաինական ավիաընկերությունները ձմռան սեզոնին վերականգնում են երկրների միջև գործող երթուղային ցանցը, ամռանը դադարեցված չվերթները: Ըստ հաղորդագրության, ռուսական ավիափոխադրողներն ամեն շաբաթ կատարում են 120 չվերթ, իսկ ուկրաինականները՝ երեք անգամ պակաս: Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երթուղային ցանցի կրճատումը սկսվեց ընթացիկ տարվա ապրիլին քաղաքական ճգնաժամի պատճառով: Ամռանը ռուսական ավիաընկերութունները ստիպված եղան չեղյալ հայտարարել թռիչքները Դնեպրոպետրովսկ, Խարկով, Օդեսա, և կրճատել թռիչները Կիև: Դեպի Դոնեցկ թռիչքները չեղյալ համարվեցին օդանավակայանի ավերման պատճառով, որը մինչ օրս չի վերականգնվել: ՌԴ կառավարության օգոստոսի 7-ի նիստում վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Ռուսաստանն արգելում է ուկրաինական չվերթների տարանցումն իր օդային տարածքով: «Կա մեկ որոշում, որն ընդունել է կառավարությունը: Խոսքը տարանցիկ ավիաթռիչքների դադարեցման մասին է ՌԴ օդային տարածքով դեպի մի շարք երկրներ՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա»,-ասել էր Մեդվեդևը: Օգոստոսի 8-ին ուկրաինական «Ուկրաինայի միջազգային ավիագծեր» ավիաընկերությունը, որը երկրի խոշորագույն ավիափոխադրողն է, ստիպված եղավ փոխել դեպի Բաքու, Երևան և Թբիլիսի իր թռիչքների երթուղին, չհատելու համար ՌԴ օդային տարածքը: Ինչպես այն ժամանակ հայտնեց ավիաընկերության մամուլի ծառայությունը, դա հանգեցրեց երթուղիների երկարացմանը, ուղևորաժամանակի ավելացմանը և, բնականաբար, վառելիքի ծախսերի և այլ օպերացիոն ծախսերի ավելացմանը: «Ստիլ Ավիա» ընկերության տնօրեն Եվգենի Հայնացկին հայտնեց, որ ՌԴ օդային տարածքից օգտվելու արգելքն ավելացնում է թռիչքի տևողությունը 15-30 րոպեով, քանի որ ուկրաինական ավիաընկերություններն արդեն թռչում են Կովկասի երկրներ Օդեսայով և Թուրքիայով՝ շրջանցելով Ղրիմը: Photo: Sunhome ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |