«Իսլամական պետության» պարագլուխը, հավանաբար, վիրավորվել է, տեղակալը՝ սպանվել![]() 10 նոյեմբերի 2014 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Իրաքի Անբար գավառում ավիահարվածի արդյունքում վիրավորվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին: Այդ մասին գրում է Associated press-ը Իրաքի ուժային կառույցներում չհրապարակվող աղբյուրների վրա հղումով: Ավիահարվածը հասցվել է իսլամիստների դիրքերին Կաիմ քաղաքի արվարձանում, որտեղ Ալ Բաղդադին հանդիպում էր կողմնակիցների հետ: Թե որքանով են լուրջ ահաբեկիչների վիրավորումները, աղբյուրները չեն նշել: Twitter-ում ահաբեկիչների ներկայացուցիչ Աբու Մուհամմեդ ալ Ադնանի անունից գրառում է հայտնվել, որը հաստատում է տեղեկությունը, գրում է «Վզգլյադը»: Գրառման հեղինակը նշում է, որ Ալ Բաղդադիի կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն ԻՊ ներկայացուցչի մեկնաբանության իրողությունը հնարավոր չէ հաստատել, նշում է պարբերականը: Պենտագոնում, մինչդեռ, դեռևս չեն հաստատում Ալ Բաղդադիի վիրավորման փաստը: Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է Fox news-ին, որ նման տեղեկատվություն ամերիկացիները չունեն: Ըստ պաշտոնյայի մեկնաբանության, իրաքյան ՌՕՈւ հարվածը նպատակ չուներ Ալ Բաղդադիի ոչնչացումը, և նույնիսկ եթե ահաբեկիչը վիրավորվել է, դա պատահաբար է տեղի ունեցել: Ասվում է նաև, որ իրաքյան ՌՕՈւ ավիահարվածի հետևանքով Բաղդադից դեպի արևմուտք սպանվել է ծայրահեղական խմբավորման ղեկավարի տեղակալ, Աբու Հազիֆ ալ Յամանի կեղծանունով գրոհայինը: Նրան ոչնչացրել են Էլ Ֆալուջայում: Բանակային աղբյուրների տեղեկատվության համաձայն, գործողությունն անցկացվել է շաբաթ երեկոյան 8 մեքենաների շարասյան տեղաշարժի վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստանալուց հետո, որտեղ գտնվել է նաև ԻՊ պարագլուխը: Ցամաքային զորքերն ավիացիայի աջակցությամբ ոչնչացրել են շարասյունը: Ալ Յամանիից բացի, որը պատասխանատու էր Էլ Ֆալուջայի բանտերի համար և մեղսակից էր տասնյակ իրաքցի զինվորների սպանությանը, ոչնչացվել է ևս 27 ահաբեկիչ, այդ թվում 11 օտարերկրացի վարձկան, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մինչդեռ, «Իսլամական պետության» գրոհայինները պայթեցրել են Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի գերեզմանը և մոտակա մզկիթը Տիկրիտում: ՆՏՎ-ն իրաքյան ԶԼՄ-ների վրա հղումով հայտնել է, որ ծայրահեղականները մանրակրկիտ էին ականապատել շինությունները և պայթյունն ամբողջապես ոչնչացրել է մզկիթն ու գերեզմանը: Հուսեյն ալ Մաջիդի մզկիթը կառուցվել էր դարասկզբին, որի նախագծի հեղինակն անձամբ Սադդամ Հուսեյնն է եղել: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Photo:AP Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |