Ադրբեջանում հերթական ընդդիմադիրն է ձերբակալվել![]() 10 նոյեմբերի 2014 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ի առավոտյան Բաքվի օդանավակայանում Թբիլիսի մեկնելիս ձերբակալվել է բլոգեր, Ազատության և թղթակիցների անվտանգության ինստիտուտի աշխատակից Մեհման Հուսեյնովը: Այդ մասին հայտնում է Contact.az-ը լրագրող Հադիջա Իսմայլովայի վրա հղումով: Նոյեմբերի 10-ին բլոգերը պատրաստվում էր մասնակցել ԵԱՀԿ խորհրդաժողովին Թբիլիսիում: Սակայն, դեռևս 2012-ի ամռանը Հուսյենովին մեղադրեցին ոստիկանի դեմ խուլիգանական գործողությունների մեջ, քրեական գործ հարուցեցին ու արգելեցին մեկնել երկրից: Հետաննության ժամկետի ավարտի պատճառով Հուսեյնովը դիմեց դատախազին՝ խնդրելով հանել արտասահմանյան ուղևորությունների արգելքը, որտեղ նրան խորհուրդ տվեցին դիմել ոստիկանություն, սակայն պատասխան չտրվեց նաև այնտեղ: Նոյեմբերի 10-ին բլոգերը որոշեց մեկնել ԵԱՀԿ խորհրդաժողովին, սակայն նա ձերբակալվեց «համակարգում աձնագրի բացակայության» պատրվակով: Հետո Հուսեյնովին «անձնագիրը կեղծելու կասկածանքով» հանձնեցին օդանավակայանի ոստիկանության աշխատակիցներին: ՆԳՆ օդային տրանսպորտի ոստիկանության վարչությունում հայտարարեցին, որ նա հետախուզման մեջ է ոստիկանության կողմից: 2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար: Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ: Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |