Ստեփանակերտում կկայանա «ԼՂՀ. անցյալը, ներկան, ապագան» կոնֆերանսը

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Ստեփանակերտում` Արցախի Պետական համալսարանում, կբացվի միջազգային գիտական կոնֆերանս` «Լեռնային Ղարաբաղի Հանարապետություն. անցյալը, ներկան, ապագան» խորագրով` նվիրված ԼՂՀ հռչակման 15-ամյակին: ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանի խոսքերով, կոնֆերանսի աշխատանքներին կմասնակցեն մոտ 200 ներկայացուցիչներ ավելի քան տասը երկրներից, այդ թվում Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Հայաստանից:



Այսպիսի ներկայացուցչական կոնֆերանսի անցակցումով մենք եւս մեկ անգամ կհաստատենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իրականություն է, դե-ֆակտո գոյություն ունեցող եւ զարգացող պետություն` բոլոր անհրաժեշտ պետական կառույցներով: Առավել ուշագրավ է այն փաստը, որ ԼՂՀ զարգացումը տեղի է ունենում մեկուսացման եւ միջազգային ճանաչում չունեցող հանրապետության առկայության պայամաններում»,- նշել է Աթայանը:



Կոնֆերանսի աշխատանքները կանցնեն երեք բաժանմունքներով` պատմություն, մշակույթ, քաղաքական-իրավական ու սոցիալ-տնտեսական: Մշակույթի բաժանմունքը առաջին անգամ կգործի XIII դարի եկեղեցի Գանձասարում, հայտնում է Դե-Ֆակտոն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---