Cisco-ի զարգացման գծով նախագահը` «Համաշխարհային ՏՏ մրցանակ 2014»-ի դափնեկիր10 նոյեմբերի 2014 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների և 2014 թվականի ՀՀ նախագահի կրթական պարգևի արժանացած ուսանողների համար Innovations in Data Center Networking դասախոսությամբ հանդես գալու նպատակով՝ Cisco ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Նա Հայաստան է ժամանել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի՝ 2014-ին իրեն շնորհված հեղինակավոր մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակ 2014) ստանալու համար: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրում՝ նոյեմբերի 12-ին: ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ մասնագիտական նեղ շրջանակների համար նախատեսված դասախոսությունից առաջ կայացել է Մարիո Մացցոլայի համատեղ մամուլի ասուլիսը` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, Համաշխարհային ՏՏ ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի և «Վիասֆեր Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանի հետ: Հայաստանի մրցակցային առավելության կարևոր ուղղություն համարելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը` ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է մրցունակ լուծումների մշակմանն ուղղված նախագծերին: Ընկերությունն արդեն հինգերորդ անգամ անընդմեջ ստանձնում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը խթանող այս կարևոր մրցանակի հովանավորությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը նաև մրցանակակրի ընտրության համար պատասխանատու ընտրող հանձնաժողովի անդամ է, իր ողջույնի խոսքում նշել է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ի անունից ջերմորեն ողջունում եմ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրում կատարած Մարիո Մացցոլային և խորին երախտագիտություն հայտնում ՏՏ համայնքի, ուսանողների և մեր ընկերության աշխատակիցների հետ հանդիպելու պատրաստակամության համար: Հայաստանը տաղանդների երկիր է: Կյանքում չկա ավելի մեծ պարգև, քան հասնել մեր երազանքի իրականացմանը՝ Հայաստանի հզոր ներուժը տեսնել բացահայտված: Ձեզ հետ շփման հնարավորությունը մեզ թույլ կտա ավելի ճշգրիտ նախագծելու դեպի մեր երազանքը տանող ճանապարհը»: «Անհերքելի է, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՀՏ ոլորտի հետ, և այս հեղինակավոր և հավակնոտ մրցանակաբաշխությունը դրա վառ ապացույցն է: Աշխարհի հսկաները բարձր տեխնոլոգիաների ասպարեզում գալիս են Հայաստան՝ բարձրացնելով մեր երկրի ճանաչողությունը, որպես ինտելեկտին ապավինող երկիր»,-ասել է մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը: «Պատմության մեջ քչերն են ունեցել տեսլական, դիրք ու հնարավորություն ստեղծել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք բերել են խոշոր պարադիգմային տեղաշարժ ՏՏ ոլորտում, և որոնք իրենց դրական հետքն են թողել մեր կյանքում: Մարիո Մացցոլան այդ համաշխարհային ճանաչում վայելող հազվագյուտ լուսավոր անձանցից մեկն է: Նա միշտ եղել է հիմնական ուղղորդողը, ինչը հնարավորություն է տվել Cisco ընկերությանը շարունակական առաջատար լինել և վերափոխել համացանցային արդյունաբերությունը գլոբալ մակարդակում»,-ասել է մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է նախագահի 2009-i հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, նպաստում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների: Մարիո Մացցոլան հինգերորդ մրցանակակիրն է: Առաջին մրցանակը 2010-ին ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը երկրորդն էր Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացածների շարքում: Երրորդ մրցանակակիրը «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինն էր: Կիսահաղորդիչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, Կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Hitachi Electronic Devices Group-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և Hitachi-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն եղել է չորրորդ մրցանակակիրը: Մարիո Մացցոլան Cisco ընկերության զարգացման գծով նախագահն է: Նրա անմիջական ղեկավարությամբ աշխատող Insieme թիմը ստեղծում է ապագա սերնդի հաշվիչ կենտրոնի լուծումներ իր ծրագրային սահմանված ցանցային տեսլականով՝ աշխատածրագրային ենթակառուցվածքով և պատասխանատու է Cisco-ի Merchant and Merchant plus Switching պորտֆոլիոյի, ինչպես նաև Nexus 3000 և 9000 պորտֆոլիոների համար: Նախկինում` մինչև 2013-ի նոյեմբերը, երբ Cisco-ն ձեռք բերեց Insieme-ը, Մարիո Մացցոլան ղեկավարել և համահիմնադրել է Insieme Networks կորպորացիան: Լինելով Cisco–ի 21 տարվա աշխատակից-վետերան` Մացցոլայի կյանքի հիմնական սկզբունքներն եղել են շփումը, վստահությունը, արդարությունը և աճի հնարավորություն ընձեռող միջավայրի ստեղծումը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |