Բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները Բաքվում պահանջել են Ալիևի հրաժարականը![]() 10 նոյեմբերի 2014 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Հետխորհրդային տարածքի ևս մի երկրում՝ Ադրբեջանում, զանգվածային հանրահավաքների պատճառով սրվել է քաղաքական իրավիճակը: Նոյեմբերի 9-ին արդեն երկրորդ նման բողոքի ցույցն է կայացել, գրում է Nakanune.ru-ն: Կազմակերպիչն Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային ճակատն է: Հանրահավաքի ավարտին քաղաքացիական ակտիվիստներին, քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահաջնով բանաձև է ընդունվել: Պահանջվում է նաև ընտրական բարեփոխում անցկացնել, լուծել սոցիալական խնդիրները և, որքան էլ զարմանալի լինի, խորացնել Ադրբեջանի եվրաինտեգրումը: Ըստ կազմակերպիչների, միջոցառմանը մասնակցել է մոտ 7.000 մարդ: Ըստ աղբյուրի՝ ցույցի ընթացքում Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հայտարարել է, որ երկրի իշխանություններին չի հաջողվի վերացնել երկրում քաղաքացիական հասարակությունը և ընդդիմադիր կուսակցությունները: «Այսօր Ադրբեջանում ավելի շատ քաղբանտարկյալ կա, քան Բելառուսում և նույնիսկ Կենտրոնական Ասիայի երկրներում: Սովորաբար նման ռեժիմների օրոք քննադատական խոսքն ընդհանրապես լռեցվում է: Սակայն Ադրբեջանում ի հեճուկս մասշտաբային բռնաճնշումների մարդիկ հավաքվել ու բողոքում են նրանց դեմ՝ սա ֆենոմեն է»,- ասել է Ալի Քերիմլին՝ հորդորելով միջազգային հանրությանը չանտեսել քաղաքական հետապնդումներն Ադրբեջանում: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, ոստիկանությունը կազմակերպիչներիցպահանջել է Ալիևի հրաժարականի կոչեր չհնչեցնել: Երբ ամբոխը վանկարկում էր «հրաժարական» կարգախոսը, բեմի էլեկտրասնուցումը մի քանի անգամ անջատվել է: 2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար: Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ: Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: Photo: Nakanune.ru ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |