Խմելու ջուր` Արծվաբերդին. Վերանորոգվում է վթարային դարձած պոմպակայանը![]() 11 նոյեմբերի 2014 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հետ 34 կմ սահման ունեցող Արծվաբերդ գյուղում այս օրերին իրականացվում է ջրամատակարարման ենթակառուցվածքի զարգացման ծրագիր, որի մասին ընթացիկ տարվա գարնանը հայտարարել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Ջրի խնդիրն Արծվաբերդում հանգեցրել է կենցաղավարության տարրական պայմանների բացակայության` նպաստելով համայնքից հեռանալու գյուղացիների որոշմանը: Գյուղապետը վստահ է, որ ծրագրի ավարտը թեթևացնելու է ոչ միայն գյուղացիների, այլև իր հոգսը: Վերանորոգվում է մոտ 16 տարի անգործության մատնված և վթարային դարձած պոմպակայանը, որտեղ կտեղադրվի վայրկյանում 4լ ջուր մղելու հնարավորությամբ, էներգախնայող 2 նոր պոմպ: Պոմպակայանում արդեն տեղադրվել են նոր մետաղական դռներ, իսկ հարդարման մնացած աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Գյուղապետը համոզված է, որ պոմպերը տեղադրելուց, պատուհանների և ներքին հարդարման աշխատանքներն ավարտելուց հետո` պոմպակայանը լիարժեք կծառայի իր նպատակին: Ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման ծրագրով այս գյուղում նախատեսված է նաև 5,5 կմ ջրագծի կառուցում, ինչպես նաև վայրկյանում 4-5լ ջուր սպասարկելու հնարավորություն ընձեռող մեկ այլ` վթարային ջրագծի և ջրընդունիչ կայանի վերանորոգում: Այս ուղղությամբ ևս ակտիվ աշխատանքներ են տարվում: Համայնքապետը տեղեկացնում է, որ ամեն ինչ արվում է ծրագիրն օր առաջ ավարտին հասցնելու համար: Հողային աշխատանքներն 90%-ով ավարտված են: Գրեթե ավարտին է մոտենում նաև ջրագծերի մոնտաժման աշխատանքը: Բետոնապատվել է նաև շուրջ 370տ տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբարը (ՕԿՋ-ն), որը, մասնագետների գնահատմամբ, կարող է ընդունել 2 ջրագծով մատակարարվող ջրաքանակն ամբողջությամբ և այնտեղից 24 ժամ ջուր մատակարարել գյուղացիներին: Առաջիկայում կցանկապատվեն սանիտարական բոլոր գոտիների տարածքները, կտեղադրվեն ջրաչափեր, որոնք կնպաստեն ջրի տնտեսմանն ու հաշվառմանը, կկատարվեն մասնակի այլ աշխատանքներ և արծվաբերդցիները կազատվեն սակավաջուր աղբյուրից ջուր կրելու հոգսից: Մեկընդմիշտ կմոռացվի նաև կենցաղում տարբեր նպատակներով կիրառելու համար` անձրևաջուր հավաքելու սովորությունը: Եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունքում խմելու ջրի խնդիրը լուծում կստանա Արմավիրի մարզի՝ Լուկաշին, Արազափ և Տավուշի մարզի՝ Բերքաբեր և Արծվաբերդ գյուղերում: Ծրագրի արդյունքից օգտվելու է նշված չորս գյուղի մոտ 6800 բնակիչ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 միլիոն դրամ: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |