Վրաստանն արտաքին գործերի նոր նախարար ունի

Վրաստանն արտաքին գործերի նոր նախարար ունի

PanARMENIAN.Net - Թամարա Բերուչաշվիլին նշանակվել է Վրաստանի ԱԳ նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Մայա Փանջիկիձեին, որը հրաժարական տվեց անցած շաբաթ ՊՆ ղեկավար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկությունից հետո:

Ըստ Civil.ge-ի, Թամարա Բերուչաշվիլին մոտ երկու տասնամյակ աշխատում է Եվրոպայի հետ ինտեգրման հարցերի ոլորտում, իսկ 2013-ի ապրիլից ԱԳ փոխնախարար էր:

2004 թ. նա ինը ամիս զբաղեցրեց եվրոպական և եվրաինտեգրման հարցերի գծով պետնախարարի պաշտոնը, իսկ 2004-2011 թթ. աշխատում էր նույն գերատեսչությունում որպես պետնախարարի տեղակալ:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ներկայացնելով նախարարին, հայտարարել է, որ «եվրոպական ընտրությունը վրաց ժողովրդի ընտրությունն է և նրա ամուր կամքը»: «Ես վստահ եմ, որ Թամարա Բերուչաշվիլին իր կարևոր ավանդը կունենա այդ գործում»:

Քաղաքական ճգնաժամը Վրաստանում առաջացավ, երբ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ազատեց պաշտոնից պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային աղմկահարույց կոռուպցիոն քրեական գործերի հետքերով: Դրանից հետո հրաժարական տվեցին ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն, եվրաինտեգրման գծով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Ալասանիայի թիմը մեղադրում է գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին Վրաստանում եվրոպական ինտեգրումը խափանելու փորձի համար և կոռուպցիայի քննությունը ՊՆ-ում պատրվակ է համարում ԵՄ հետ ասոցիացիան ձախողելու նպատակով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---