Առէկսիմբանկի աշխատակիցներն օգնություն են հավաքել Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար12 նոյեմբերի 2014 - 12:06 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցել է «Արմենիա տուրիստական» ամսագրի հետ համատեղ կազմակերպված Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար օգնություն հավաքելու ակցիային: «Բանկի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բնակչության անապահով խավերին, և առաջին հերթին` երեխաներին», - հայտնել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան. «Մեր բանկի աշխատակիցներն անմիջապես արձագանքել են ամսագրի` սահմանամերձ գյուղերի բնակիչներին անհրաժեշտ իրերով ապահովելու կոչին: Ընդամենը երկու օրում հավաքեցինք մի քանի պարկ տաք հագուստ, կոշիկ, խաղալիք և մանկական սնունդ: Համոզված եմ` նմանատիպ ակցիաները լավ օրինակ կծառայեն նաև Հայաստանի այլ գործարարների համար»: «Արմենիա տուրիստական» ամսագրի խմբագիր և լրագրող Ելենա Շուվաևա-Պետրոսյանն էլ հայտնել է, որ ամսագրի աշխատակիցները փորձում են անել հնարավորը` օգնելու Ադրբեջանին կից սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: «Հայաստանի սահմանամերձ գյուղերը, որոնք առաջինն են իրենց վրա կրել ղարաբաղյան պատերազմի հարվածները, կարելի է համարել առանձնացված և աշխարհից կտրված փոքր պետություններ, որոնք ապրում են իրենց կանոններով և ավանդույթներով: Մոտ քսան տարի նրանք պայքարում են գոյատևելու համար` ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության ժամանակ: Երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին մեր կոչին և ապացուցեցին, որ մեր երկրում «ուրիշի» դժբախտություն գոյություն չունի»,- եզրափակել է Ելենա Շուվաևա-Պետրոսյանը: «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը, որի մուտքը հայկական ֆինանսական շուկա պայմանավորվեց Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճով, խոշոր կորպորատիվ հաճախորդների` համալիր որակյալ բանկային սպասարկման պահանջարկով, ինչպես նաև հանրապետության տարածքում «Գազպրոմի» նախագծերի ֆինանսավորման անհրաժեշտությամբ: Բանկը բազմակողմանի ֆինանսավարկային կազմակերպություն է և առաջարկում է հաճախորդներին բանկային ծառայությունների ամբողջական տեսականի: Բանկի գործունեության առաջնային ուղղությունների թվին են պատկանում կորպորատիվ հաճախորդների նախագծերի` առաջին հերթին երկրի արդյունաբերական և ռազմավարական ոլորտների, մասնավորապես` էներգետիկ սեկտորի ֆինանսավորումը, փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, վճարային քարտերի թողարկումը և սպասարկումը, ինտերնետ-բենքինգը, վճարային համակարգերի և բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացումը: Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001:2008 միջազգային ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև ISO 27001: 2005 տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների հավաստագրումներ: Բանկում գործում է 16 մասնաճյուղ, որից 9-ը` հանրապետության մարզերում և 7-ը` Երևանում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում |