Ռուսաստանն ու Հայաստանը համաձայնագիր կկնքեն տիեզերքում համագործակցության մասին12 նոյեմբերի 2014 - 15:35 AMT PanARMENIAN.Net - «Ռոսկոսմոսը» նախապատրաստել և համաձայնեցման համար նախարարների կաբինետին է ներկայացրել Ռուսաստանի և Հայաստանի միջև «Խաղաղ նպատակներով տիեզերքի հետազոտության ու օգտագործման ոլորտում համագործակցության մասին» միջկառավարական համաձայնագրի տեքստը: Ինչպես հայտնում է «Իզվեստիան», ըստ «Ռոսկոսմոսում» իրազեկ աղբյուրի, համաձայնագիրը նախապատրաստվել է ՌԴ և ՀՀ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի որոշմամբ: Բովանդակությամբ փաստաթուղթը հիմնականում համահունչ է 2010-ին Բելառուսի և 2008-ին Ղազախստանի հետ կնքված նմանատիպ համաձայնագրերին: Հայաստանն ու Ռուսաստանը դեռ 2010-ին են ստորագրել Տիեզերքի և ուղեծրային տարածքի ուսումնասիրության ոլորտում գիտատեխնիկական ու նորարարական համագործակցության ամրապնդմանն ու զարգացամնն ուղղված հարցերի արձանագրությունը: Համագործակցության արդյունքում ժամանակակից սարքերով է համալրվել Բյուրականի աստղադիտարանը: Քննարկվում է նաև հայկական առաջին կոմերցիոն արբանյակի գործարկման հարցը, որն աշխատելու է կապի ոլորտում և որի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է 2012 թ.: «Ռոսկոսմոսում» նշել են, որ գործակցության ուղղությունների ընտրությունը տրամաբանորեն բխում է տիեզերական ուղղվածության Հայաստանի և Ռուսաստանի միջև արդեն իրականացված նախագծերի բովանդակությունից: 2009 թ. ռուս մասնագետների մասնակցությամբ շահագործման հանձնվեց Երևանի Տիեզերական դիտարկման կենտրոնը, ռուսական սարքերից տիեզերական պատկերների ընդունման ու մշակման նպատակով, հիմնականում գեոդեզիայի ու քարտեզագրության ոլորտում: Այնուհետև «Ռոսկոսմոսի» մասնակցությամբ արդիականացվեց Բյուրականի աստղադիտարանը, ՌԴ-ն մոտ 2 մլն եվրո ներդրեց , այժմ հեռադիտակների միջոցով իրականացվում է տիեզերական աղբի դիտարկման ծրագիրը: Հայաստանը մտադիր է նաև մասնկցել ԱՊՀ Տիեզերական հետազոտությունների միացյալ ինստիտուտի ստեղծմանը, նման կառույց ստեղծելու մասին խոսք գնաց ԱՊՀ անդամ պետությունների գործադիր մարմինների ներկայացուցիչների խորհրդակցությանը ընթացիկ տարվա հոկտեմբերին, գրում է պարբերականը: Photo:Известия Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով |