Հավանության է արժանացել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը

PanARMENIAN.Net - Կայացել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրափակիչ քննարկմանը նվիրված նիստը` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, փաստաթղթի վերջնական լրախմբագրված տարբերակը, որում հաշվի էին առնվել միջգերատեսչական հանձնաժողովում ստացված շուրջ 615 առաջարկություններ, հավանության արժանացավ: Մասնակիցներին ներկայացվեց նաեւ Ազգային անվտանգության ռազմավարության հիմնական տերմինների բառարանի նախագիծը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---