ANCA-ն Սպիտակ տնից պահանջում է դատապարտել Ադրբեջանին, Շիֆը Բաքվի վարքագիծը ապակայունացնող է համարում![]() 13 նոյեմբերի 2014 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Ամերկացի կոնգրեսական Ադամ Շիֆը մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից ուսումնավարժական թռիչք կատարող ԼՂՀ ՊԲ Մի-24 ուղղաթիռի խոցման փաստը: Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ըստ կոնգրեսականի, Ադրբեջանի վարքագիծը սպառնում է իրավիճակի ապակայունացմամբ տարածաշրջանում: Ադամ Շիֆը նշել է, որ անզեն ուղղաթիռի ոչնչացումը Լեռնային Ղարաբաղի տարածքում վկայում է, որ Ադրբեջանը քամահրանքով է վերաբերվում մարդկային կյանքին և բռնության ու սադրանքների միջոցով ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու միտում ունի, հայտնում է Armenian weekly-ն: Ուղղաթիռի խոցման միջադեպի կապակցությամբ Հայ դատի հանձնախումբը (ANCA) ևս հայտարարություն է տարածել` Սպիտակ տնից պահանջելով խստագույնս դատապարտել Ադրբեջանին` անզեն ուղղաթիռը կործանելու համար: «Օբամայի վարչակազմը պետք է խստագույնս դատապարտի Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում թռիչքներ իրականացնող ուղղաթիռի կործանումը, դադարեցնի Բաքվին տրվող ռազմական օգնությունը և վերանայի Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունների բնույթը, քանի դեռ Իլհամ Ալիևը չի դադարեցրել Արցախի և Հայաստանի նկատմամբ իր ագրեսիան: Սպիտակ տունը պետք է հրաժարվի արդեն իսկ վարկաբեկված այն մոտեցումից, որ հակամարտության կողմերի միջև նման դեպքերում կա մի տեսակ հավասարություն: Փաստերն անկհայտ են և պետք է ամերիկյան քաղաքականությունը առաջնորդվի այդ փաստերով. Արցախը խաղաղությանն իր ձեռքը մեկնած ժողովրդավարական երկիր է, իսկ Ադրբեջանը` բռնատիրություն, որն օրեցօր սաստկացնում է իր հակահայկական ագրեսիան: Միացյալ Նահանգները պետք է խաղաղության և ժողովրդավարության կողքին կանգնի»,- ասված է հայտարարության մեջ, հայտնում է Panorama.am-ն «Ասբարեզ»-ին հղումով: Հայ դատի հանձնախումբը նաև վիդեոուղերձ է տարածել` ակնկալելով ստանալ կոնգրեսականների արձագանքը Ադրբեջանի քայլերի հետ կապված: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը: «Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հայկական ուղղաթիռի կործանման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խումբը դարձյալ խուսափեց միջադեպի մանրամասների մեջ խորանալուց և մեղքը հավասարապես բարդեց երկու կողմերի վրա, մինչդեռ ողջ աշխարհը գիտի, որ այդ թշնամությունը ուղղորդվում է մեկ մարդու` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից»,- ասել է Համբարյանը: Միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: «ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը` ՌԴ, Ջեյմս Ուորլիքը` ԱՄՆ և Պիեր Անդրիոն` Ֆրանսիան) իրենց խոր մտահոգությունն են հայտնում շփման գծում խոցված ուղղաթիռի և բռնության սրացման կապակցությամբ: Մենք ափսոսում ենք մարդկային կորուստների կապակցությամբ և հայտնում մեր ցավակցությունը»: Համանախագահները լրջորեն անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք հրադադարի մասին պայմանագրի ստորագրումից ի վեր` իր տեսակի մեջ աննախադեպ ծայրահեղ դեպքի պատճառ են դարձել: Այսօրվա դեպքերը հիշեցում են մեզ ԼՂ հակամարտության փխրունության մասին, և անրաժեշտ է ակտիվացնել կայուն կարգավորման որոնման ջանքերը: Մենք նախկինի պես պատրաստակամ ենք ցանկացած հնարավոր ձևով աջակցելու կողմերին: Մենք հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հրադադարի ռեժիմի պահպանման իրենց պարտականությունների մասին և կոչ ենք անում կատարել իրենց պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում և Փարիզում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ: Համանախագահները նաև կոչ են արել միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար, ինչը թույլ կտա բարձրացնել թափանցիկության մակարդակը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին, ու նվազեցնել այնպիսի դեպքերի հավանականությունը, ինչպիսին այս միջադեպն էր: Ընթերցեք նաև. ՀՀ ԱԳՆ. Բաքուն կրում է իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |